Այն իրողությունը, որ սահմանային լարվածությունը, կրակոցները և զոհերը դրականորեն նվազել են սահմանին, անժխտելի է: Սահմանում եղած վիրավորումների կամ զոհերի մասին, բարեբախտաբար, այլևս ստիպված չենք լինում պարբերաբար ու հաճախակի սրտի խոր կսկիծով լսել:
Իսկ ի՞նչ է կատարվել:
Այսօր ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գ. Բալայանը հայտարարել է, որ այս դրական միտումը կապված է ոչ միայն պատասխանատու անձանց վարած բանակցային գործընթացների հաջող ընթացքով, հայկական կողմի ճիշտ դիվանագիտական քայլերով, այլ նաև հայկական զինված ուժերի գրանցած առաջխաղացումով: Նախարարի տեղակալը իրազեկել է նաև, որ որոշ նոր տարածաշրջաններ են հայտնվել մեր կողմի հսկողության տակ, ինչպես նաև լիովին մեր հսկողությանն է անցել գազատարն ամբողջությամբ:
Տեղեկության ուժը կրկնապատկվում է նաև՝ հաշվի առնելով պաշտոնական այն հայտարարությունը, որն իրազեկում է, թե մշակման փուլում են գտնվում նախագծեր, որոնցով առավել բարձր մակարդակի կհասնի մեր զինված ուժերի մարտունակության մակարդակը: