Հրաշալի լուր. հայ ըմբիշ Գևորգ Ղարիբյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն

Արդեն տեղեկացրել էինք, որ Հռոմում ընթանում են Եվրոպայի ըմբշամարտի մրցումներ, որի ժամանակ նախորդ օրը հաղթական ելույթով հանդես էր եկել Արթուր Ալեքսանյանը:

Այսօր հայ մարզասերներին կրկնակի ուրախացնելու առիթ տվեց Գևորգ Ղարիբյանի մարտը: Գևորգը, մինչ եզրափակիչ դուրս գալը, լուրջ ու դժվարին ուղի էր հաղթահարել: Նա նախ հաղթում է բուլղարացի, հետո՝ ադրբեջանցի, ապա՝ էստոնացի մարզիկների:

Եզրափակչում Գևորգի մենամարտը թուրք մարզիկ Քերեմ Քամալի հետ էր: Նրանց թեժ ու բարդ մարտը ընթացել է ուժերի գրեթե հավասար պայքարի պայմաններում:

Ի վերջո մարտն ավարտվում է հավասար հաշվով, բայց քանի որ մարտի ժամանակ Գևորգը մի բացառիկ հնարք էր կատարել, որի համար նրան չորս միավոր էր շնորհվել, ուստի հենց նրան են հաղթող ճանաչում:

Այս ձեռքբերումը Գևորգի սպորտային կենսագրության մեջ ամենից նշանակալիցն ու մեծն է:

Ինչևէ, մրցաշարը դեռ շարունակվում է, իսկ Հայաստանում սպասում են նոր մեդալների:

Оцените статью
error: Content is protected !!