ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը պարգևատրման է ներկայացրել հունիսի 1-ին սպանված զինվորի վրեժը լուծած զինծառայողին

ՀՀ․ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում հրապարակում է կատարել․ նրա խոսքով․ <<ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը բարձր պարգևատրման է ներկայացրել հակառակորդի կրակից զոհված զինծառայող Սիփան Սերժիկի Մելքոնյանի մահվան համար պատժիչ գործողություն իրականացրած զինծառայողներին, ովքեր բարձր որակով են կատարել առաջադրանքը>>։

Այս պահին պարգևատրման ներկայացված զինծառայողների անուններ չեն նշվում, ինչպես նաև չի նշվում, թե առաջատրանքը ինչ բնույթի է եղել և երբ է իրականացվել։

Սակայն այսօր Ադրբեջանական ՊՆ․-ին հայտարարություն է տարածվել, ըստ որի հունիսի 9-ին Թարթառի ուղղությամբ սպանվել է Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող, 2000թ․ ծնված Խալիլով Էլշեն Վյուգար օղլուն ։Ադրբեջանի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ զինծառայողը սպանվել է հայկական գնդակից։ Սակայն մեր կողմը այս հայտարարությանը դեռ պաշտոնական արձագանք չի ներկայացրել։

Լուսանկարում մեր քաջ զինվոր  19-ամյա Սիփան Սերժիկի Մելքոնյանն է։

Հիշեցնենք, որ Սիփան Սերժիկի Մելքոնյանը, ծնված 2000թ․ին Քասախ գյուղում պարտադիր ժամկետային զինծառայող էր, ծառայում էր ՊԲ հարավարևելյան (Մարտունի) ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում։ Հունիսի մեկին առավոտյան, հակառակորդի դիպուկահարի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վնասվածք էր ստացել և մահացել էր հենց մարտական հենակետում։

Արցախի նախագահ Բակո Սահակյանի հրամանգրով՝ ՊԲ զինծառայող Սիփան Մելքոնյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։

Լուսանկարում մեր քաջ զինվոր Սիփանն է։

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը պարգևատրման է ներկայացրել հունիսի 1-ին սպանված զինվորի վրեժը լուծած զինծառայողին
error: Content is protected !!