Հարգելի հայրենակիցներ, Varks.am-ի պահով ամեն ինչ այնքան էլ այդպես չէ, ոնց որ դուք եք կարծում. Լիցենզիայից զրկվել են, բայց դա չի նշանակում, թե վարկերի մուծումներից ազատվել ենք

ԱԺ աշխատակիցներից Գարիկ Ղազարյանը, ով հաճախակի է անդրադարձ կատարում վարկային կազմակերպությունների գործունեությանը, հերթական անդրադարձը Վարկս.ամ-ի գործունեությանն է կատարել՝ հաշվի առնելով հանրային շրջանակներում այս օրերին լայն թափով քննարկվող այս կազմակերպության գործունեությունը:

Բնակչությանը բարկացրել էր մասնավորապես այն փաստը, որ այս վարկային կազմակերպությունն ընդառաջ չէր գնացել արտակարգ իրավիճակին և չէր հետաձգել այս ամսվա կատարվելիք վճարումները, մինչդեռ գրեթե բոլոր կազմակերպություններն ընդառաջ էին գնացել հայտարարված արտակարգ դրությանը՝ հայտարարելով վճարումների հետաձգում:

Թերևս այս էր պատճառը, որ մարդիկ մեծ ոգևորությամբ ընդունեցին Կենտրոնական բանկի որոշումը, որով այս կազմակերպությունը զրկվում էր լիցենզիայից: Որոշ քաղաքական գործիչների խոսքերից շատերն ընկել են թյուրիմացության մեջ, ինչին էլ անդրադարձել է Գ. Ղազարյանը: Նա հստակեցրել է այն իրողությունը, որ կազմակերպությանը լիցենզիայից զրկելն ամենևին էլ չի նշանակում, թե մարդիկ ազատվում են վարկային վճարումներից. նրանք պետք է վճարում կատարեն ամեն դեպքում:

Գ. Ղազարյանի հստակեցումը ներկայացնում ենք ստորև:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Հարգելի հայրենակիցներ, Varks.am-ի պահով ամեն ինչ այնքան էլ այդպես չէ, ոնց որ դուք եք կարծում. Լիցենզիայից զրկվել են, բայց դա չի նշանակում, թե վարկերի մուծումներից ազատվել ենք
error: Content is protected !!