Հայտնի դերասան Արմեն Ջիգարխանյանը վերամիավորվել է նախկին կնոջ՝ Տատյանա Վլասովայի հետ:

Հայտնի դերասան Արմեն Ջիգարխանյանը վերամիավորվել է նախկին կնոջ հետ: Այդ մասին պատմել է հենց ինքը՝ Տատյանա Վլասովան:

Հունվարի վեցին ռուսական հայտնի «Թող խոսեն» հեռուստահաղորդման հերթական թողարկման հյուրը վերամիավորված զույգն էր: Տատյանան խոսել է իրենց միավորման հանգամանքների մասին:

Տատյանան անկեղծացել և պատմել է, որ օրեր առաջ Ջիգարխանյանը նույնիսկ սիրո խոստովանություն է արել վերջերս իրեն: Սա վկայում է Ջիգարխանյանի վարքի կտրուկ փոփոխության մասին, քանզի նա նախկինում նման բաներ չէր անում:


Զույգը առաջին անգամ ամուսնացել էր դեռևս 53 տարի առաջ, սրանից հինգ տարի առաջ որոշակի հանգամանքների բերումով ամուսնալուծվեցին, որից հետո Ջիգարխանյանն ամուսնացավ դաշնակահարուհի Վիտալինա Ռոմանովսկայայի հետ: Հայտնի իրադարձություններից հետո Ջիգարխանյանը նրանից ևս բաժանվում է:

Հունվարի վեցին եթեր հեռարձակված հաղորդման ժամանակ արդեն Տատյանան պատմում է իր և Ջիգարխանյանի վերամիավորման մասին: Նա ասում է, որ միավորումից հետո նրանք ժամերով զրուցում են իրար հետ: Նկատելի է, որ նրանց միջև հետաքրքիր փոխհարաբերություններ են սկսել ձևավորվել, որոնք նախկինում չեն եղել:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Հայտնի դերասան Արմեն Ջիգարխանյանը վերամիավորվել է նախկին կնոջ՝ Տատյանա Վլասովայի հետ:
error: Content is protected !!