Հայկ Մարությանի կնոջ հարգանքի արժանի արարքն իմանալուց հետո կլցվեք անսահման հպարտությամբ

Սիրված դերասան Հայկ Մարությանը միշտ էլ աչքի է ընկել իր ըմբոստ կեցվածքով ու մշտապես եղել է երկրում կատարվող անարդարությունների մասին բարձրաձայնողներից մեկը:

Նա մշտապես եղել հայ ժողովրդի կողքին և իր բողոքն ու ընդվումն է արտահայտել երկրում տիրող անարդարությունների դեմ…

2018 թվականի մայիսից սկսած` բուռն մասնակցություն է ունեցել Հայաստանի Հանրապետության «Քայլ արա» շարժմանը

Ամուսնացած է ազգությամբ չեխ կնոջ՝ Իվայի հետ, ում հետ ծանոթացել է 2004 թվականին, երբ վերջինս որպես կամավոր աշխատում էր Սպիտակում «Կարմիր խաչի»առաքելության ներքո։

Ձեզ ենք ներկայացնում գեղեցկուհի Իվայի հետ կապված ուշագրավ մի դեպք, որն իրապես մեծ հարգանքի է արժանաի։

Իվան իր և Հայկոյի զավակների հետ հաճախ էր այցելում թենիսի մարզումների՝ Երևանի թենիսի ակումբներից մեկում։

Այդ այցերից մեկի ժամանակ ակումբի աշխատակիցները ականատես եղան հետաքրքիր մի միջադեպի։

Երբ երեխաներից մեկը ոչ գրական և մի փոքր ժարգոնային հայերենով խոսեց աշխատակցուհու հետ, Իվան միանգամից սաստեց նրան և ասաց, որ կարգին ու գրական հայերենով խոսի։

Այս աննշան թվացող դեպքն ուշագրավ էր նրանով, որ Իվան՝ լինելով ազգությամբ չեխ, հատուկ ուշադրություն է դարձնում իր փոքրիկների խոսքի, հայերեն խոսքի նկատմամբ։

Աղբյուրը

Оцените статью
Հայկ Մարությանի կնոջ հարգանքի արժանի արարքն իմանալուց հետո կլցվեք անսահման հպարտությամբ
Ցնցող փաստեր եզան լեզվի մասին, որոնց մասին շատ քիչ մարդ գիտի
error: Content is protected !!