Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 9-րդ միջոցառման ԴԻՄՈՒՄԸ ՄԵՐԺՎՈՒՄ Է, եթե․ Զարուհի Բաթոյան

Մշակվել է և առաջիկա շաբաթվա ընթացքում արդեն պետք է գործարկվի նախարարության իններորդ ծրագիրը: Այս ծրագիրը մշակվել է հատուկ այն ընտանիքների համար, որտեղ կան չափահասության շեմին չհասած երեխաներ, որոնց տրամադրվելու է 26.500 դրամ: Այս ծրագրից օգտվելու համար կան որոշակի նախապայմաններ:

Առաջինն այն է, որ ընտանիքը չպետք է լինի գրանցված անապահովության ցուցակում և նպաստ չպետք է ստանա: Քանի որ նախարարությունը մի շարք ուսումնասիրությունների հիման վրա առանձնացրել է ընտանիօքների մի քանի խմբեր՝ ըստ սոցիալական կարիքների, ուստի աջակցություններն էլ ըստ այդմ են բաշխվում այնպես, որ մի ծրագրից օգտվողը մյուս ծրագրից չօգտվի, որպեսզի ծրագրերից հնարավորինս շատ ընտանիքներ օգտվեն:

Զ. Բաթոյանն ավելորդ չի համարել կրկին հիշեցնելու այն կետերը, որոնց առկայության դեպքում մերժվելու է քաղաքացիների դիմումները: Բոլոր բացառված կետերին համապատասխանող քաղաքացիների համար այլ ծրագրեր են գործում: Նպատակը աջակցության ծրագրի սահմանները հստակեցնելն է և թյուր կարծիքները բացառելը:

Նախարարի նշած կետերը կցված է ստորև:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 9-րդ միջոցառման ԴԻՄՈՒՄԸ ՄԵՐԺՎՈՒՄ Է, եթե․ Զարուհի Բաթոյան
error: Content is protected !!