Երեկ Լոռու մարզում գտնվող Լեռնավան համայնքում տեղի է ունեցել կարկտահարություն, որի հետևանքով համայնքում մեծ ավերածություններ են եղել:
Անձրեւաջրերի հետևանքով ճանապարհները քանդվել են, իսկ տնամերձ այգիները մեծ վնասներ են կրել:
Տեղացած կարկուտը եկել է մոտավորապես 20 րոպե, ապա այն ուղեկցվել է ուժեղ քամիներով ու հորդառատ անձրեւով:
Բնակիչների պնդմամբ, այն մոտ 100 տոկոսով վնաս է հասցրել այգիներին ու ցանքատարածություններին, ծառերի բերքը լիովին ոչնչացվել է, իսկ անձրևաջրերը միջհամայնքային բոլոր ճանապարհները քանդել են:
Մարզպետարանի աշխատակիցները եկել են և տեղում ծանոթացել իրավիճակին, կազմել են վնասների մասին համապատասխան արձանագրություններ:
Բնակիչների ապրուստի միակ միջոց հանդիացող բերքը կարկուտի հետևանքով լիովին ոչնչացվել է, ուստի նրանց միակ ապավենն այս հարցում մնում է կառավարության կողմից վնասի փոխհատուցում ստանալը: