Կառավարության նիստում ընդունվեցին մի շարք  նոր որոշոմներ

Կառավարության նիստում այսօր անցկացնում էր փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Օրակարգում էր դրված   33 հարց, որից 24 հարց   չզեկուցվող էր,  2-ը՝ գաղտնի:

Կառավարության որոշման համաձայն օգոստոսի 1-ից մինչև  նոյեմբերի 15-ը երկարաձգվեց  դեղերի մեծածախ իրացման լիցենզավորման կարգի  ժամկետը:

Այսօրվանից  ուժի մեջ կմտնեն Կառավարության 2018 թվականի փետրվարի 8-ի թիվ 105-Ն որոշման 1-ին կետի 1-ին եւ 2-րդ ենթակետերը:

Բացի այդ հանձնարարական է տրվել երկարաձգել դեղերի մեծածախ իրացման լիցենզավորման կարգի ուժի  մեջ մտնելու ժամկետը: Սա մի հնարավորություն է, որի շնորհիվ  տնտեսվարող սուբյեկտներն իրենց գործունեությունը  կարող են համապատասխանեցնել  ներկայացվող պահանջին:

 

Մեկ այլ որոշման համաձայն,  արտոնություն է տրվել  «Պրոֆպանել» ՍՊԸ-ին և  ազատել է մաքսային տուրքերից: Արևային վահանակների արտադրության նպատակով  ընկերությունը  մի շարք պետություններից  ներկրում է  համապատասխան սարքավորումներ, որը կազմում է 2 մլրդ 952 մլն 627 հազ 875 դրամ:

Նոր ներդրումային ծրագրերի միջոցով 4-5 նոր աշխատատեղեր կստեղծվեն, որոնց միջին աշխատավարձը կկազմի 150-200 հազար դրամ:

Մեկ այլ որոշմամբ էլ  Պետական եկամուտների կոմիտեին Գյումրիում ապագա  ավտոմաքսատան և արտաքին տնտեսական գործունեության կենտրոնի  նպատակով  հատկացվել է  181 մլն դրամ և 21,5 հեկտար հող:

439 միլիոն դրամ տվել են  ՊՆ-ինբնակելի, գրասենյակային շենքերի  կառուցման, ինչպես նաև պաշտպանության ոլորտում  կարիքների համար:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Կառավարության նիստում ընդունվեցին մի շարք  նոր որոշոմներ
error: Content is protected !!