Լենա Նազարյանը և պետության այլ ներկայացուցիչներ մասնակցել են գյումրեցի կնոջ հուղարկավորությանը

Գյումրեցի քառասունութամյա կնոջ հուղարկավորությունը եղել է այսօր. մասնակցել են պետության մի շարք ներկայացուցիչներ, ԱԺ Լենա Նազարյանը, մարզպետ Տիգրան Պետրոսյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը և այլք:

Հիշեցնենք, որ մինը մահացել էր մի քանի օր առաջ, մեղավորը բանտում է, իսկ երեխայի հարազատները չեն այցելել երեխային նույնիսկ այն բանից հետո, երբ գիտակցության եկած երեխան ցանկացել է հորաքրոջը տեսնել: Ուստի նաև անչափահաս երեխայի խնամակալության խնդիր է առաջացել հարազատների անտարբերության պատճառով:

Պատգամավոր Լենա Նազարյանը սոցցանցային գրառում է կատարել՝ նշելով պետության կարևորության հանգամանքը: Նա ցավ է հայտնել, որ միջավայրն ու հարազատներն անտարբեր են մտերիմների հոգսերի ու ցավերի նկատմամբ: Ամեն դեպքում պետությունը հոգ է տանելու իր քաղաքացիների մասին, բայց իրողությունն իսկապես ցավալի է և խոսուն:

Իրողությունը ևս մեկ ապացույց է համայնքային կաղապարված մտածողության և մարդասիրության ու բարոյականության մասին հասարակության մեջ առկա կարծրատիպերի:

Տվյալ դեպքում միակ մխիթարող հանգամանքը պետության հոգածությունն է:

Оцените статью
Լենա Նազարյանը և պետության այլ ներկայացուցիչներ մասնակցել են գյումրեցի կնոջ հուղարկավորությանը
Զվարճալի լուսանկարներ գյուղում արձակուրդներն անցկացնող  երեխաների մասին
error: Content is protected !!