Իրանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսի հետևանքով 147 մարդ է մահացել

Այսօր իրանական լրատվամիջոցները հայտարարել են, որ իրենց երկրում գրանցվել է նոր վիրուսի մահացության աշխարհի ամենաբարձր ցուցանիցը. քսանչորսժամյա ժամանակային ինտերվալում արդեն մահացել է 147 իրանի քաղաքացի: Սա աննախադեպ բարձր թիվ է ամբողջ աշխարհի ցուցանիշների համատեքստում:

Ընդհանուր առմամբ Իրանում նոր վիրուսից մահացած քաղաքացիների թիվն արդեն անցել է հազարի սահմանը: Մահացածների մեջ կան քաղաքական գործիչներ, հայտնի բժիշկներ, սովորական քաղաքացիներ:

Իրանը, թերևս, ոչ միայն տարածաշրջանի, այլև ամբողջ աշխարհի ամենից վտանգավոր կետերից է կորոնավիրուսի տարածման և արձանագրված մահվան դեպքերի քանակով: Բնակչությունը ստեղծված իրավիճակում հիմնականում մեղադրում է պետական մարմիններին, իսկ պետական մարմինները հակադարձում են հնչած մեղադրանքներին՝ փաստելով, որ նրանք վտանգի մասին շատ ավելի շուտ են բարձրաձայնել և զգուշացրել հանրությանը:

Ներկայումս ինչպես մեր, այնպես էլ այլ երկրների սահմաններն ու ելքերն ու մուտքերը փակ են այս երկրի հետ: Նույնիսկ օդային ելումուտն է սահմանափակված:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Իրանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսի հետևանքով 147 մարդ է մահացել
error: Content is protected !!