Իսրայելում ձերբակալել են տասնյակ բժիշկների՝ Հայաստանում կեղծ դիպլոմներ ստանալու կասկածանքով

Հայտնի և արդեն սովորական դարձած փաստ է, որ մեծ թվով օտարերկրյա քաղաքացիներ բժշկական կրթություն են ստանում հայկական բժշկական ուսհաստատություններում, հետո վերադառնում են հայրենիք՝ այնտեղ մասնագիտական գործունեություն ծավալելու:

Վերջերս պարզվել է, որ այս բնագավառում ևս անօրինական դեպքեր են գրանցվել, ինչի առթիվ էլ Իսրայելու քրեական գործեր են հարուցվել:

Հետաքննություն և քրեական գործ հարուցելու համար առիթ է հանդիսացել Իսրայելի քաղաքացիներից մեկի բողոքը հայկական բժշկական կրթություն ստացած մասնագետներից: Քաղաքացին կասկած է հայտնել, որ նրա ստացած վկայականը չի համապատասխանում իր գիտելիքներին:

Բավական երկար տևած գաղտնի հետաքննության փուլում պարզվել է, որ բարձրաձայնած բողոք-մեղադրանքն անհիմն չէ, իրականում Իսրայելում գտնվել են բազմաթիվ բժիշկներ, ովքեր ունեն հայկական բժշկական ուսհաստատություններից ավարտական վկայականներ, սակայն իրականում չունեն դրան համապատասխանող գիտելիքներ ու կարողություններ:

Պարզվել է, որ նրանք, ինչ-որ կերպ ընդունվելով հայկական բժշկական հաստատություններ, ժամանակից ավելի վաղ են ստացել ավարտական դիպլոմներ, և վերադառնալով հայրենիք, սկսել են մասնագիտական գործունեությամբ զբաղվել, բայց անորակ, ինչն էլ առաջացրել է հիվանդների կասկածն ու զայրույթը:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Իսրայելում ձերբակալել են տասնյակ բժիշկների՝ Հայաստանում կեղծ դիպլոմներ ստանալու կասկածանքով
error: Content is protected !!