Ինչ ցավ է զգում հոգիդ, երբ քո դիրքում թուրքեր են քայլում, և դու այդ ամենին նայում ես հեռվից…

Այս հրաշալի տղան Գասպարյան Հովիկն է, Մասիսից: Նա հրաժարվել է ավագ եղբոր զորամասում՝ Վարդենիսում ծառայելու հնարավորությունից, գնացել է Արցախ, որ, իր բառերով ասած, պահի ամենավտանգավոր պոստերը:

2016 թվականի ապրիլի 1-ին նրա ծննդյան 19-ամյակն էր, հաջորդ օրը…Այն, ինչ պատմում է նա հաջորդ օրվա մասին, սարսռալու աստիճանի հուզիչ է, բայց նրա աչքերը անասելի տխրում են հատկապես այն ժամանակ, երբ ասում է.

— Չեմ կարող բառերով բացատրել, թե ինչ ցավ է զգում հոգիդ, երբ քո դիրքում թուրքեր են քայլում, և դու այդ ամենին նայում ես հեռվից…

Թոքը ծակած գնդակից վիրավորված, յոթօրյա կոմայից հետո հազիվ փրկված տղային, բնականաբար, թույլ չեն տալիս շարունակել ծառայությունը, ուշադրություն չդարձնելով դիրք վերադառնալու նրա ցանկությանը: Բայց նա Քառօրյա կռվից 3 տարի անց ասում է.
— եթե հանկարծ նորից կռիվ սկսվի, առաջինը ես եմ հասնելու սահման:

Հերոս զինվորի հետ երեկ եմ հանդիպել: Մինչև հոդվածն ամբողջությամբ կհրապարակեմ, նայեք, սիրեք, հպարտացեք…Սա Մենք ենք, սա մեր ԱԶԳԱՅԻՆ ԿԵՐՊՆ Է…

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Ինչ ցավ է զգում հոգիդ, երբ քո դիրքում թուրքեր են քայլում, և դու այդ ամենին նայում ես հեռվից…
error: Content is protected !!