Ինչպե՞ս է իր 4 միլիոն հետևորդներին ներկայացրել Հայաստանը թուրք բլոգերը

Թուրքիայի քաղաքացի Ռուհի Չենեթը վերջերս եկել էր Հայաստան՝ ծանոթանալու հայկական առօրյային: Նա իր յութուբյան ալիքում տեսանյութ է հրապարակել, որտեղ պատմում է Հայաստանի մասին, նկարահանումներ ցույց տվել հրապարակից, Ծիծեռնակաբերդից:

Ռուհին կանգնեցնում է անցորդներին ու հարցնում, թե նրանք ինչպես են վերաբերվում թուրք ժողովրդին: Պատասխանողները բավականին տեղեկացված էին ու լիարժեք, գրագետ և տեղին մեկնաբանում են իրենց վերաբերմունքի հիմնավորված լինելը:

Հայերի պատասխանները և Ռուհիի անհեթեթ մեկնաբանությունները ոստիկանների թվացյալ ագրեսիվության և իբր թե անհարկի ուշադրության մասին հետևորդներին հրաշալիորեն ցուցադրում են իրավիճակի ողջ ճշմարտությունը:

Ստացվում է տեսանյութը հրապարակելու համար ֆինանսավորող թուրքական ղեկավարությունը անուղղակի կերպով աշխարհին է ներկայացնում ողջ ճշմարտությունը երկու երկրների ժողովուրդների փոխհարաբերությունենրի մասին:

Ռուհիի տեսանյութից առավել ոգևորվել են ադրբեջանցի օգտատերերը: Նշված տեսանյութի հայերեն մեկնաբանությունը կարող եք դիտել ստորև:

Հանրապետության հրապարակից Youtube-ում իր 4 միլիոնից ավելի հետևորդներին բարևում է Թուրքիայի քաղաքացի Ռուհի Չենեթը: Տեսանյութի վերնագիրը՝ «Եկել է մի երկիր, որտեղ ատում են թուրքերին»: #ԺամըԼրատվական

Опубликовано Ժամը լրատվական Четверг, 13 февраля 2020 г.

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Ինչպե՞ս է իր 4 միլիոն հետևորդներին ներկայացրել Հայաստանը թուրք բլոգերը
error: Content is protected !!