Ինչպե՞ս են ընթանում ձնամաքրման աշխատանքները. Երևանի քաղաքապետարանը կոչ է անում վարորդներին երթևեկել բացառապես…

Երեկոյան ձյան տեղումներին զուգահեռ քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումների մեքենաները երևանյան փողոցներում սկսել են իրականացնել ձնամաքրման գործընթաց:

Այս մասին տեղեկացնում է հենց քաղաքապետարանի լրատվական բաժինը ֆեյսբուքյան հայտարարության միջոցով: Քաղաքապետարանը հորդորում է վարորդներին երթևեկել ձմեռային անվադեողերով:

Հայտարարության մեկնաբանություններում բնակիչներն իրենց շնորհակալական կամ բողոքի խոսքն են ասում ձնամաքրման աշխատանքների որակի հետ կապված: Մեկնաբանություններից պարզ է դառնում, թե որ համայնքում ինչպես է աշխատում քաղաքապետարանի տվյալ ենթաստորաբաժանումը:

Օրինակ՝ Սարի թաղի բնակիչները գոհ են. «Սարի֊թաղը երբեք այսքան մաքուր չի եղել ձյան տեղումների ժամանակ, անցած ձյան տեղումներից հետո առավոտյան 7։30֊ից տրանսպորտն աշխատել է անխափան, առանց անգամ ուշացումների։ Նման դեպք չեմ հիշում վերջին 10 տարում։ Այս անգամ կարծես թե անակնկալ չեն ձյան տեղումները հունվար ամսին։ Շնորհակալ եմ բոլորին, ովքեր գիշերով ցրտին աշխատում են, որ մենք բոլորս առավոտյան վաղ անխափան գնանք աշխատանքի և դասի։ Շնորհակալ եմ Երևանի քաղաքապետարանին և անձամբ քաղաքապետին»:

Կան բնակիչներ էլ ովքեր իրենց տարածքում դեռևս ձնամաքրման աշխատանքներ չէին նկատել և բարձրաձայնում էին այդ մասին. «Բագրատունյաց փողոցում ձնամաքրման աշխատանք 03:04-ի դրությամբ արված չի, Երևան քաղաքը մենակ Կենտրոնը չէ»:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Ինչպե՞ս են ընթանում ձնամաքրման աշխատանքները. Երևանի քաղաքապետարանը կոչ է անում վարորդներին երթևեկել բացառապես…
error: Content is protected !!