Ինչո՞ւ է Պոլսո պատրիարքն անբարոյական որակել ԱՄՆ Սենատի ընդունած բանաձևը

ԱՄՆ Սենատի ընդունած բանաձևը մի այլ ոգևորությամբ և ուրախությամբ ընդունվեց հայ ժողովրդի կողմից՝ որակվելով որպես պատմական իրողություն:

Բայցև այս որոշումը մեծ հիստերիա առաջացրեց թուրքական իշխանությունների մոտ: Նրանք մինչ բանաձևի ընդունումն էլ բավական ագրեսիվ դիրքորոշում էին ցուցաբերում, իսկ ընդունումից հետո սկսեցին խոսել կիրառվելիք պատժամիջոցների մասին:

Մինչ աշխարհասփյուռ հայազգի հայտնիներն իրենց շնորհավորական և ուրախացած շնորհավորանքներն էին հղում հայոց ազգին, նախօրեին հայտարարությամբ հանդես եկավ Պոլսո հայոց պատրիարքը՝ ԱՄՆ Սենատի ընդունած որոշումը անբարոյական որակելով: Նա իր խոսքում նշել է, որ այս քայլը ոչ այլ ինչ է, եթե ոչ սեփական քաղաքական շահերը հետախնդելու դրսևորում: Նա նշում է, որ նմանօրինակ քայլերով ԱՄՆ-ն իր շահերն է պաշտպանում, ուստի այսօրինակ շահարկումներն անբարոյական են:

Այս հայտարարությունը մեծ դժգոհությամբ ընդունվեց հայերի շրջանակներում: Փորձագետները գտնում են, որ Պոլսո հայոց պատրիարքի նման հայտարարությունը թուրքական իշխանության ճնշման արդյունք է, նա ստիպված է եղել նմանատիպ հայտարարությամբ հանդես գալ:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Ինչո՞ւ է Պոլսո պատրիարքն անբարոյական որակել ԱՄՆ Սենատի ընդունած բանաձևը
error: Content is protected !!