«Իմ քայլը» խմբակցությունը երեկ պարլամենտարիզմի մաստեր-կլաս ցուցադրեց ԱԺ-ում. Նիկոլ Փաշինյան

Անցնող օրն ակտիվ ու թեժ էր ԱԺ-ում. քննարկումներն անցնում էին բուռն ու լարված միջավայրում: Հնչող քննադատություններին հակադարձում էին քաղաքական տարբեր դիրքորոշումներ ունեցող ուժեր:

Այս քննարկումներ և բանավեճերի  համատեքստում ուշագրավ է Ն. Փաշինյանի առավոտյան արած ֆեյսբուքյան գրառումը: Վարչապետը գրառմամբ իր գոհունակությունն է հայտնում իմքայլականներից իրենց ԱԺ-ում փայլուն դրսևորելու և պառլամենտարիզմի Մաստեր-կլաս ցույց տալու համար, ինչպես ինքը՝ վարչապետն է բնորոշում:

Նշենք, որ իր թիմի աշխատանքից Փաշինյանն առաջին անգամ է նման հրապարակային գոհունակություն հայտնում:

Մինչ այդ իմքայլականների հասցեին հնչող քննադատություններին նա առանձնապես չէր արձագանքում, իսկ թիմակիցների աշխատանքի մասին հրապարակային մեկնաբանություններ գրեթե չէր տալիս, առավել ևս գոհունակության արտահայտություններ չէր անում:

Փաշինյանը մեկ այլ գրառմամբ էլ տեղեկացնում է, որ National Geographic Traveler-ը որպես հաջողված տուրիստական վայր տուրիստներին առավել հաճախ ուղղորդում է Երևան: Գրառման մեջ Փաշինյանն իր վստահությունն է հայտնում Հայաստանի ապագայի առիթով՝ նշելով, որ բավականին խոստումնալից տարի է սպասվում:

Оцените статью
«Իմ քայլը» խմբակցությունը երեկ պարլամենտարիզմի մաստեր-կլաս ցուցադրեց ԱԺ-ում. Նիկոլ Փաշինյան
Դդմիկ լոլիկով` պատրաստենք անհամեմատելի առողջ ուտեստ
error: Content is protected !!