«Իմ քայլը» դաշինքը առաջատարն է. Հայտնի են ընտրության նախնական տվյալները

Սոցցանցերում հանձնաժողովների անդամները սկսել են նախնական արդյունքներ հրապարակել:

Դավիթաշեն վարչական համայնքում տեղակայած ընտրատեղամասերից ստացած ընդհանուր նախնական պատկերը հետեւյալն է.

Բարգավաճ Հայաստան 8.65%

Երևանի հանրություն 0.96%

Երևանցիներ 1.92%

Երկիր Ծիրանի 0.48%

Ժառանգություն 0.01%

Ժողովրդական ուղի 0.01%

Իմ Քայլը 77.88%

Լույս դաշինք 4.81%

Դաշնակցություն 0.01%

Հայք 0.00%

Ռեֆորմիստներ 0.00%

Օրինաց երկիր 1.92%

Անվավեր 1.44%

Նշենք նաև, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակեց Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող 12 քաղաքական ուժի հայտարարագրած ու ծախսած գումարների նախնական հաշվետվությունը: Սեպտեմբերի 23-ին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում լրագրողների հետ զրույցում թվերը հրապարակեց ԿԸՀ վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավար Տիգրան Բաբիկյանը:

Ըստ տվյալների՝

«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն- ներկայացրել է 58 մլն 941 հազար դրամ, որից ծախսել է 17 մլն 915 հազար 400 դրամը

«Երեւանի հանրություն» կուսակցությունների դաշինք- ներկայացրել է 1մլն 600 հազար դրամ, որից ծախսել է 1 մլն 7 հազար դրամ: Նաեւ առկա է պարտավորություն, 1 մլն 210 հազար 200 դրամի չափով

«Երեւանցիներ» կուսակցությունների դաշինք- մուծումներ եւ ծախսեր չեն կատարվել

«Երկիր Ծիրանի» կուսակցություն- ներկայացրել է 2 մլն 220 հազար դրամ, որից ծախսել է 172 800 դրամը

«Ժառանգություն» կուսակցություն- ներկայացրել է 7 մլն դրամ, որից ծախսել է 6 մլն 796 հազար 680 դրամը

«Ժողովրդավարական ուղի» կուսակցություն- ներկայացրել է 250 հազար դրամ, որից ծախսել է 249 հազար 996 դրամը

«Իմ քայլը» կուսակցությունների դաշինք- ներկայացրել է 40 մլն դրամ, որից ծախսել է 39 մլն 953 հազար 624 դրամը

«Լույս» կուսակցությունների դաշինք- ներկայացրել է 8 մլն 280 հազար դրամ, որից ծախսել է 6 մլն 266 հազար 575 դրամը

«Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն- ներկայացրել է 2 մլն 100 հազար դրամ, որից ծախսել է 1 մլն 716 հազար 800 դրամը

«Հայք» (Հայկազուններ) կուսակցություն- մուծումներ ու ծախսեր չեն կատարվել

«Ռեֆորմիստների» կուսակցություն- ներկայացրել է 3 մլն 400 հազար դրամ, որից ծախսել է 2 մլն 831 հազար 400 դրամը

«Օրինաց երկիր» կուսակցություն- ներկայացրել է 5 մլն 500 հազար դրամ, որից ծախսել է 5 մլն 441 հազար դրամը

Բատիկյանի խոսքով՝ քաղաքական ուժերը օրենքով սահմանված կարգով պարտավոր են երկրորդ՝ վերջին հայտարարագիրը ներկայացնել մինչեւ սեպտեմբերի 27-ը:

Նշենք նաև, որ հենց հիմա ընթանում է ձայների հաշվարկը բոլոր ընտրատարածքներում, առաջարկում ենք դիտել առցանց տեսանյութը տեղամասերից մեկից՝

Оцените статью
«Իմ քայլը» դաշինքը առաջատարն է. Հայտնի են ընտրության նախնական տվյալները
Քաբաբ մանղալի վրա, ինչպես պատրաստել,որ միսը չթափվի շշերից
error: Content is protected !!