«Իմ ընկերը» երգը դուրս է եկել միջազգային ասպարեզ. Արամ Ասատրյանից և Թաթայից հետո սա երգի հերթական արտահանումն է Վրաստան. Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը կուսակից երկու ընկերների հետ նոր հեղինակային երգ էր ներկայացրել, որը տարատեսակ կարծիքների ու մեկնաբանությունների առիթ էր դարձել: Երգն ընկերության և հավատարմության մասին է: Մեկնաբանությունների մի մասը դրվատանքի խոսքեր էին, մյուս մասում խորհուրդ էր տրվում զբաղվել երգարվեստով, շուու բիզնեսով, քանզի դա կարծես նրանց մոտ առավել լավ է ստացվում:

Հիմա Աշոտյանը երգի հետ կապված նորություն ունի. նա տեղեկացնում է, որ իր հեղինակած երգը հիթային է դարձել և դուրս է եկել միջազգային ասպարեզ:

Այդ մասին նա իմացել է ազգությամբ վրացի իր ընկերներից մեկի միջոցով: Նրանք Ա. Աշոտյանին են ուղարկել երգի վրացերեն թարգմանված տարբերակը, որը ձայնագրել է վրացի հանրահայտ երգիչ Բաչո Ռամիշվիլին:

Աշոտյանին ուրախացնում է այն հանգամանքը, որ իր երգը Արամ Ասատրյանի ու Թաթա Սիմոնյանի երգերից հետո առաջինն է, որ վրացերենով Վրաստան է մուտք գործում: Հրապարակման մեկնաբանություններում առաջարկվել է երգն ուղարկել Եվրոտեսիլ:

"Իմ ընկեր", վրացերեն տարբերակը: "My friend", Georgian version. Bacho Ramishvili

"Իմ ընկերը" երգը, որն այդքան սիրվեց Հայաստանում, դուրս է եկել միջազգային ասպարեզ )))Իմ վրաց ընկերները քիչ առաջ տեղեկացրեցին ինձ, որ Վրաստանի հայտնի երգիչ Բաչո Ռամիշվիլին ձայնագրել է իմ երգի վրացերեն տարբերակը, որն արդեն հեռարձակվում է հարևան երկրի ռադիոկայաններով:Փաստորեն, Արամ Ասատրյանից և Թաթայից հետո սա երգի հերթական արտահանումն է Վրաստան )))

Опубликовано Արմեն Աշոտյան (Armen Ashotyan) Четверг, 13 февраля 2020 г.

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

«Իմ ընկերը» երգը դուրս է եկել միջազգային ասպարեզ. Արամ Ասատրյանից և Թաթայից հետո սա երգի հերթական արտահանումն է Վրաստան. Արմեն Աշոտյան
error: Content is protected !!