Ի՞նչու է իրականում ՀՅԴ-ն հարձակվել Արայիկ Հարությունյանի վրա

Դատական փորձագետ Արտակ Գալստյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել․

Ի՞ՆՉՈՒ Է ԻՐԱԿԱՆՈՒՄ ՀՅԴ-Ն ՀԱՐՁԱԿՎԵԼ ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՎՐԱ

Գաղտնիք չէ, որ ցեղասպան ռեժիմի ողջ կառավարման ընթացքում Կրթության և գիտության նախարարությունը միշտ ղեկավարել է ՀՅԴ-ն:20 տարիների ընթացքում այդ նախարարությունը ուղղակի վերածվել էր ՀՅԴ որջի: Գաղտնիք չէ նաև, որ Կրթության և գիտության նախարարությունը եղել է ցեղասպան ռեժիմի ամենակոռումպացված կառույցը:Այլ կերպ ասած, ցեղասպան ռեժիմը ՀՅԴ-ին տվել էր արտոնություն կոռուպցիոն մեթոդներով գումար աշխատել ԿԳՆ ում և դրա դիմաց ծառայել իրենց:

Հեղափոխությունից հետո ՀՅԴ-ն զրկվեց իր հիմնական կոռուպցիոն կերակրատաշտակից, ավելին ԿԳՆ նոր նախարար Արայիկ Հարությունյանը սկսեց մեկը մյուսի հետևից բացահայտել կոռուպցիոն սխեմաները, հարուցվեցին քրեական գործեր: Արայիկ Հարությունյանի այս գործունեության շնորհիվ ԿԳՆ կոռուպցիոն բացահայտումների շղթան դպրոցներից սկսեց բարձրանալ դեպի վեր, այն է ԿԳՆ ՀՅԴ ական նախարարներ, փոխնախարարներ, վարչության պետեր և այլն:Այսինքն օղակը սկսեց սեղմվել այսօր ՀՅԴ ղեկավար կազմի շուրջ:

Տրամաբանական է, որ ՀՅԴ կոռուպցիոներները պետք է անցնեին հարձակման, քանի որ այս պահին Արայիկ Հարությունյանը իրենց համար դարձել է առաջնային վտանգի աղբյուր, ավելին ոչ միայն սպառնում է իրենց թալանածին, այլ նաև ՀՅԴ լիդերների ազատությանը:Սա է Արայիկ Հարությունյանի դեմ ՀՅԴ-ի կողմից իրականացվող հակաքարոզչության հիմնական դրդապատճառը, իսկ մնացածը բուտաֆորիա է, և իրականացվում է ՀՅԴ-ի կողմից միայն մի նպատակով, որպեսզի շեղեն հասարակության ուշադրությունը իրենց կոռուպցիոն սխեմաներից և խոչնդոտեն դրանց բացահայտմանը:

Այս համատեքստում էլ պետք է դիտարկել Վարչապետի խոսքը,այն մասին, որ եթե նույնիսկ 10.000 հոգի էլ պահանջի Արայիկ Հարությունյանի հրաժարականը, միևնույն է նա պետք մնա և աշխատի, այսինքն ավարտի իր առաքելությունը, ԿԳՆ-ից արմատախիլ անի ՀՅԴ- ական կոռուպցիան և բացահայտի հանցագործներին:Արտակ Գալստյան

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Ի՞նչու է իրականում ՀՅԴ-ն հարձակվել Արայիկ Հարությունյանի վրա
error: Content is protected !!