Թույլ մեջքով Նիկոլը հրաշագործ չի. Տղերք և աղջկերք, սա Նիկոլին թև ու թիկունք կանգնելու պահ ա.

Երկար, բայց իմ կարծիքով շատ կարևոր։

Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալու, գործադիրում իշլանափոխության ժամանակ գլխավոր նպատակ սահմանվեց արտահերթ ԱԺ ընտրությունների հասնելը, որը պետք է լինի արդար, թափանցիկ, օրինական։ Այսօր այդ նպատակը ոչ միայն չի փոխվել, այլև դրան հասնելը առավել անհրաժեշտ է դարձել։ Բայց ինչպես հաճախ է լինում, դրա ճանապարհին գործերն ու խնդիրները ավելացել են։ Մասնավորապես մեծագույն կարիք կա վերջնական ջախջախել նախորդ իշխանության ստեղծած հանցավոր խմբավորումը։

 

Էս ընթացքում քաղաքական դաշտում շատերը փորձում են վերադասավորվել։ Կառավարման 100 օրվան նվիրված հանրահավաքում Նիկոլը ներկայացրեց արտահերթին հասնելու ճանապարհային քարտեզը։

Գործող Սահմանադրությամբ արտահերթի հասնելու տարբերակը վարչապետի հրաժարականն է, որից հետո 2 անգամ վարչապետի՝ ԱԺում ընտրության տապալվելը։ Սակայն ԱԺում կան ռևանշիստական ուժեր, որոնք էդ տարբերակում կփորձեն չտապալել վարչապետի ընտրությունը, այլ ընտրել ինչ-որ մեկին. դա կարող է լինել Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը կամ ուրիշ որևէ մեկը՝ իրենցից։ Ստիպված պետք է լինելու պայքարը վերսկսել, բայց արդեն որոշակիորեն ընկճված մթնոլորտում։

Նիկոլը դրա համար առաջարկում է գնալ այլ ճանապարհով։ Սահմանադրության մեջ կատարել փոփոխություններ, որոնք կթույլատրեն այլ տարբերակով ցրել ԱԺ-ն։ Բայց այս փոփոխությունները նույնպես պետք է հաստատվի ԱԺ-ում։ Իսկ էնտեղ, ինչպես արդեն նշեցի, կան ռևանշիստական տրամադրություններ։ Մասնավորապես ՀՀԿ-ն արդեն իսկ հայտարարել է, որ չի տեսնում արտահերթ ԱԺի համար նախադրյալ։ Վերջին օրերին արտահերթ ընտրությունների պրոցեսին աջակցել-չաջակցելը կասկածի տակ են դրել ԲՀԿն, անգամ ԵԼՔ-ի՝ գործընկեր ուժերը։ ՀՅԴն ամեն վայրկյան կարող է շուռ գալ Նիկոլի դեմ։

Էս պայմաններում Նիկոլի հիմնական գործոնը, փաստարկը մնում ենք մենք՝ ժողովուրդս, հստակ ձևակերպելով արտահերթի պահանջը։ ԱԱԾի ու ոստիկանության լավ աշխատանքը շատերս ենք գովում, օրենքի տարածումը, նախկին հանցագործությունների բացահայտումն ու հանցագործների պատժումը նպաստող գործոն է, բայց մեկ է, ամեն ինչ որոշվելու է ժողովրդի պահանջից ելնելով։

Իսկ հիմա դառնանք Երևանու ավագանու ընտրություններին ու հասկանանք, թե ի՞նչ կլինի, եթե Նիկոլի թիմը, «Իմ քայլը» դաշինքը քիչ տոկոս հավաքի։

Կկատարվի շատ պարզ մի բան. մեր հակառակորդները կստանան որոշակի հիմք պնդելու, որ Նիկոլի հետևում ոչ թե «ամբողջ ժողովուրդն է» (իրականում՝ մեծամասնությունը, ոչ թե ամբողջը), այլ առավել փոքրաթիվ, բայց ագրեսիվ խումբ, որը փողոց ելնելով փորձում է իր մոտեցումը փաթաթել մեծամասնության վզին։

Ահա այ սենց հետևանքի է բերելու «Իմ քայլի» քիչ ձայն հավաքելը։ Սա բերելու է պրոցեսների վիժեցման։ Թույլ մեջքով Նիկոլը հրաշագործ չի, նրան պինդ, ամուր, կուռ մեջք է պետք սկսածն ավարտին հասցնելու համար։

Վերջին օրերին տարբեր տեղերից լսել եմ նույն միտքը. «Նիկոլը մեկ ա անցնելու ա, ես կընտրեմ Xին, որ Նիկոլը քիչ ձենով անցնի, մի քիչ զգաստանա»։

Տղերք և աղջկերք, սա Նիկոլին զգաստացնելու պահ չի։ Նիկոլին թև ու թիկունք կանգնելու պահ ա։ Նիկոլի քիչ ձեն հավաքելը ոչ թե իրան ա զգաստացնելու (տեսնես ի՞նչ պահով պետք ա զգաստանա), այլ իմ, քո ու Նիկոլի երազանքն ու նպատակն իրականություն դառնալուն խանգարի։ Խանգարի մեր երկիրը վերջապես նորմալ հուն բերելուն։

Սա վստահության հանրաքվե ա, ոչ թե ընտրություն 12 կուսակցություն/դաշինքների մեջ, որոնց մի մասի անունները ոչ միայն դուք, այլև հենց իրենք չեն հիշում, որոնք մասնակցում են՝ առանց որևէ նպատակի։

Հաջորդ ավագանու ընտրություններում մենք արդեն կունենանք ընտրության հնարավորություն։ Էդ ժամանակ ստիպված չենք լինի ոչ միայն այլ խնդիր լուծել՝ Նիկոլին մանդատով օժտելու խնդիրը, այլև կունենանք հնարավորություն իսկապես ընտրության, որտև հիմիկվա անդեմ ուժերի փոխարեն կունենանք դեմք ունեցող ուժեր։

Սա էլ բացատրեմ։ Նախորդ իշխանությունների տարիների քաղաքականությունը գրեթե լրիվ վերացրել է քաղաքական դաշտը, կուսակցություններին հնարավորություն չտալով զարգանալ։ Նիկոլի կառավարության անելիքներից մեկը առաջիկա 4-6 տարիներին պետք ա նաև լինի քաղաքական ուժերին զարգանալու հնարավորություն տալը։ Բարդ խնդիր, որը պիտի արվի։

Ի դեպ, նույնիսկ էս ամենը հաշվի առնելով, «Իմ քայլը» կարողացել է զիլ թիմ հավաքել։ Ես ցանկից ում գիտեմ, լավ դեմքեր են, որոնք շատ առաջ են գնալու ու լավ կառավարեն մեր քաղաքը։

Ուրեմն էս պահի սաղ անկապ տարաձայնությունները պետք ա կարողանալ թողնել մի կողմ ու հնարավորինս մեծ տոկոսով ընտրել «Իմ քայլը» դաշինքին, ու դա ոչ միայն որ Երևանում ամեն ինչ բարեփոխվի, այլ որ Նիկոլը կարողանա շարունակել հանցավոր խմբավորման դեմ պայքարը, ուժեղացնի իր դիրքը արտաքին աշխարհի հետ փոխհարաբերվելիս, կարողանանք գնալ արտահերթ աԺ ընտրություններին։

Էնպես որ ես անում եմ #իմՔայլը

Իսկ դու՞

Արտակ Հարությունյան

 Նյութի աղբյուրը՝ Ֆեյսբուք

Оцените статью
Թույլ մեջքով Նիկոլը հրաշագործ չի. Տղերք և աղջկերք, սա Նիկոլին թև ու թիկունք կանգնելու պահ ա.
Թեստ․ որը կարող է որշել ձեր անձի հոգեբանական վիճակը
error: Content is protected !!