Ըստ ՀՀ գլխավոր դատախազի, նկատվում է Ռոբերտ  Քոչարյանի դատական գործն արհեստականորեն ձգձգելու միտում 

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը մասնակցել  է  Ռոբերտ Քոչարյանի և մյուսների մեղադրյալների գործով Գլխավոր դատախազության, այդ թվում նաև  տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչների բողոքների հերթական  քննությանը:

Գլխավոր դատախազը խորհրդանշական է  համարում նախորդ դատական նիստի ժամանակ  պաշտպանական  կողմից   դատավորին ուղղված մեղադրյալի հայտարարությունները, որն ակնարկում է այն մասին, որ   յուրաքանչյուր մարդ  իր քայլերի  համար  պետք է պատասխան է տա:

Արթուր Դավթյանի կարծիքով  այս հարցում պաշտպանական կողմի արած կոչն  ակնհայտորեն այլ նպատակ է հետապնդում. Բարոյապես   և հոգեբանորեն  ճնշումներ գործադրելու, ինչպես նաև նիստերի ընթացքի մասին  տարբեր հրատապ  ասուլիսներ կազմակերպելու միջոցով հասնել  իրենց նպատակներին:

Գլխավոր դատախազը հույս ունի, որ  դատավորը ոչ մի կերպ չի ենթարկվի նրանց ցուցաբերած  հոգեբանական  և բարոյական  ճնշման:

Արթուր Դավթյանը  գտնում է,  որ  պաշտպանության կողմը գործի քննությունն արհեստականորեն ձգձգելու միտում ունի, որն ակնհայտ երևում է:

Մինչ դատարանը քննարկում է Ռոբերտ  Քոչարյանի պաշտպանների կողմից ներկայացրած միջնորդությունը,  բակում լարված իրավիճակ է տիրում  Քոչարյանին կողմ  և դեմ ակցիաների ակտիվիստների միջև:

Ակտիվիստները իրար փոխադարձաբար  մեղադրում և վիրավորում  են  գումարով ակցիա կազմակերպելու մեջ:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Ըստ ՀՀ գլխավոր դատախազի, նկատվում է Ռոբերտ  Քոչարյանի դատական գործն արհեստականորեն ձգձգելու միտում 
error: Content is protected !!