Ըմբշամարտի պատանեկան Եվրոպայի առաջնությունից Հայաստանը 2 բրոնզե մեդալ ունի

Ըմբշամարտի պատանեկան Եվրոպայի առաջնությունից Հայաստանը 2 բրոնզե մեդալ ունի:

Պատանիների հունահռոմեական ոճի  ըմբշամարտի ԵԱ-ն անցկացվում է Իտալիայում, մասնավորապես, Ֆաենցա քաղաքում:  Այս հեղինակավոր ըմբշամարտի մրցույթում  Հայաստանը ներկայացել էր իր  պատանեկան հավաքականով: Մեր երկու հայրենակիցները  ձեռք են բերել  բրոնզե մեդալներ։

Հոմերոս Առաքելյանը, ով գանդես էր գալիս 45 կգ քաշային կարգում, մեդալի համար ընթացող  գոտեմարտում  համառ պայքար ցուցաբերելով  պարզապես փառահեղ հաղթանակ տարավ  Լիտվայի ներկայացուցիչ Ռոկաս Չեպաուսկասինի նկատմամբ՝ 9-0 հաշվով։  Դե իսկ մոր մյուս ըմբիշը՝ Արմեն Հարությունյանն էլ, ով ելույթ էր ունենում 51 կգ քաշային կարգում, բրոնզե մեդալի համար տեղի ունեցող անզիջում  պայքարում  փայլուն կերպով հաղթանակ տարավ  Ադրբեջանը ներկայացնող  է Նիհադ Գուլուզադեի նկատմամբ՝ առավելության հասնելով՝ 6-3 հաշվով:

 

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Ըմբշամարտի պատանեկան Եվրոպայի առաջնությունից Հայաստանը 2 բրոնզե մեդալ ունի
error: Content is protected !!