Զինվորի Մոր Երգը.  Հրաշալի երգ, որն անհնար է լսել առանց հուզվելու

<<Զինվորի Մոր Երգը>> հրաշալի մի  երգ է, որն անխտիր բոլորի մոտ  արթնացնում է հույզեր, բուռն զգացումներ: Արփին, Սեւակ Ամրոյանը և  Վարդան Բադալյանը հայ հանդիսատեսին են ներկայացրել մի նոր ու տպավորիչ տեսահոլովակ: Այս երգը նվիրված է մեր հերոսներին: Այն  անհնար է լսել առանց հուզվելու:

Տեսահոլովակը կրում է հայրենասիրական բնույթ, որը  շատ արագ տարածում է գտել համացանցում, չնայած նրան, որ վերջերս է հայտնվել ինտերնետային տարբեր հարթակներում: Այն մարդկանց մոտ արթնացնում է իրար հետ միախառնված ամենատարբեր հույզերն ու զգացումները՝ կարոտից մինչև հպարտություն:

Հայտնի ժողովրդական երգիչ  Սևակ Ամրոյանը տեսահոլավակը տեղադրել է նաև իր ֆեյսբուքյան էջում և կից կատարած գրառմամբ շնորհակալություն է հայտնում հերոսներին իրենց  քաջության, ուժի եւ մեր հայրենիքի նվիրվածության համար:

Դիտեք և վայելեք այս տեսահոլովակը:

«Զինվորի Մոր Երգը»—Արփի, Սեւակ Ամրոյան, Վարդան Բադալյան

Оцените статью
 Զինվորի Մոր Երգը.  Հրաշալի երգ, որն անհնար է լսել առանց հուզվելու
Անշնորհակալ որդին և ծերանոցում հայտնված մայրը
error: Content is protected !!