Զգուշացում. Ռուսաստան է ներմուծվել վարակված բանան. ներկրումը դադարեցվել է

Ներկրված սննդամթերքի, և հատկապես միրգ-բանջարեղենի որակային չափանիշը մշտապես կասկածելի է ու վտանգավոր, քանի որ հայտնի է, որ դրանք պետք է անցնեն երկար ճանապարհ, որի ընթացքում հնարավոր է մի մասը փչանա՝ վնասելով նաև մյուսներին: Ուստիև ներկրվող մթերքների թարմությունը պահպանելու նկատառումներից ելնելով՝ հաճախ արտաքին որոշակի քիմիական միջամտություններ են իրականացվում, որոնք չի բացառվում նաև, որ երբեմն վնասակար կամ թունավոր կարող են լինել:

Վերջերս նմանատիպ մի դեպք է բացահայտվել Ռուսաստանում: Էկվադորից Ռուսաատան ներմուծվող բանանի մի զգալի մասի մեջ բազմակեր սապատավոր ճանճ է գտնվել: Ինչես նշում են մասնագետները, ճանճի այս տեսակը խոլերայի հարուցիչ է հանդիսանում:

Այս դեպքի արձանագրումից հետո միայն նմանօրինակ խնդրահարույց հարցերը քննող գերատեսչությունից տեղեկացրել են, որ Էկվադորից ներկրված մրգեղենի, հատկապես բանանի մեջ հաճախադեպ են վնասակար նյութերի հայտնաբերումը: Ելնելով այս փաստարկներից՝ Ռուսաստանը միառժամանակ դադարեցրել է բանանի ներկրումն այդ երկրից:

 

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Զգուշացում. Ռուսաստան է ներմուծվել վարակված բանան. ներկրումը դադարեցվել է
error: Content is protected !!