Երևանի քաղաքապետարանի ստորաբաժանումների ուժերով Օղակաձև զբոսայգու 5-րդ հատվածում ապամոնտաժվել է տարիներ շարունակ չգործող, անխնամ վիճակում գտնվող սրճարանը

Երևանի քաղաքապետարանի ստորաբաժանումների ուժերով Օղակաձև զբոսայգու 5-րդ հատվածում ապամոնտաժվել է տարիներ շարունակ չգործող, անխնամ վիճակում գտնվող սրճարանը:

Ապամոնտաժվել են նաև բետոնապատ տարածքներն ու մետաղական կոնստրուկցիաները:

«Նշված տարածքը հանդիսանում է Երևան համայնքի սեփականություն: Քանդման աշխատանքներն իրականացվել են Երևանի քաղաքապետի համապատասխան որոշմամբ: Առաջիկայում տարածքն ամբողջությամբ կբարեկարգվի և կկանաչապատվի:

Հանրային տարածքների վերադարձնելու ուղղությամբ մեր քայլերը լինելու են շարունակական: Այժմ գույքագրվում են Օղակաձև զբոսայգու մյուս օբյեկտները»,- նշել է Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետ Ռոբերտ Դարբինյանը:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Երևանի քաղաքապետարանի ստորաբաժանումների ուժերով Օղակաձև զբոսայգու 5-րդ հատվածում ապամոնտաժվել է տարիներ շարունակ չգործող, անխնամ վիճակում գտնվող սրճարանը
error: Content is protected !!