Երգչուհի Բեթթին սկսել է նկարահանվել  նոր «Էյֆորիա» սերիալում, որը կհեռարձակվի  HBO-ում

Հայտնի երիտասարդ երգչուհի Բեթթիին՝ Էլիզաբեթ Դանիելյանին  այսուհետ կարող եք տեսնել «Էյֆորիա» սերիալում, որը հունիսի 16-ից  եթեր է հեռարձակվում HBO հեռուստատեսությունում: Նա մասնակցում է ամերիկյան ամենահեղինակավոր WarnerMedia-ի  նախագծին՝ մասնավորապես, էպիզոդներից երկուսում:

Այս սերիալում, որը բաղկացած է ութ էպիզոդից, գլխավոր դերակատարներն են նախկինում  Disney-ի, իսկ այժմ՝  Marvel-ի «Սարդ-մարդը» կինոյի  աստղ Զենդայան, Ջեյքոբ Էլորդին,ինչպես նաև  Մոդ Ապատոուն:

Հեռուստանախագծում արծարծվում է  դեռահասների մասին  մի շարք  տարբեր խնդիրներ: Եվ քանի որ այն բավականին լավ արձագանքներ է ստացել ամերիկյան հեղինակավոր  կինոքննադատների կողմից, հնարավոր է, որ շուտով   նկարահանվի երկրորդ եթերաշրջանը:

Հիշեցնենք, որ 2017 թ. Բեթթին ԱՄՆ- ում  կառավարության կողմից ճանաչվել է որպես «extraordinary» մարդ: Երգչուհին շուտավ նոր անակնկալներ կմատուցի իր երկրպագուներին:

 

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Երգչուհի Բեթթին սկսել է նկարահանվել  նոր «Էյֆորիա» սերիալում, որը կհեռարձակվի  HBO-ում
error: Content is protected !!