Պետական եկամուտների կոմիտեի աշխատակից Նարինե Պլուզյանը, որ կոչումով նաև լեյտենանտ է, բացի պետական գործունեությունից, կարողանում է նաև մասնակցել միջազգային գեղեցկության մրցույթների: Ավելին՝ նրան հաջողվում է նույնիսկ կարևոր մրցանակներ նվաճել:
Այսպես՝ «Եվրոպայի Միսս թագուհի» միջազգային հեղինակավոր մրցույթին մասնակցելով՝ Նարինեն շահել է «Եվրոպայի ընտրություն» տիտղոսը:
Մրցույթին նմանօրինակ պատվավոր կոչում ստանալու ճանապարհին Նարինեն ստիպված է եղել հաղթահարել մի քանի փուլեր: Նախ՝ առաջին փուլի արդյունքների համաձայն նա հայտնվել է լավագույն քսանհինգ մասնակիցների շարքերում: Դրան հաջորդել է մյուս փուլը, որի ժամանակ նա հաջողությամբ հաղթահարել է նաև այն՝ հայտնվելով լավագույն տասնյակում:
Վերջին փուլում մեր երկրի ներկայացուցիչը հանդես է եկել լավագույնս՝ շահելով ամենապատվաբեր տիտղոսներից մեկը:
Նշենք, որ այս մրցույթի վերջնական արդյունքների ձևավորման վրա մեծ է եղել էլեկտրոնային քվեարկության ցուցանիշները: Նախապես շահելով մեծ թվով անձանց համակրանք՝ մեր գեղեցկուհին հենց էլեկտրոնային քվեարկության արդյունքում է մեծ հաջողություն գրանցել: