Եվրոպահայերի մի մասը հայտարարել են, որ պատրաստ են հանրաքվեի նախօրեին՝ ապրիլի 3-4-ին, լինել Երևանում

ՍԴ հանրաքվեի հարցը լուրջ քննարկումներ, ինչպես նաև մտահոգություններ է առաջ բերել: Ժամանակի, միջոցների, քաղաքացիների զբաղվածության չարաշահումից մինչև քիչ մարդկանց չմասնակցելու հարցերը դարձել են ամենօրյա քննարկումների թեմա:

Ն. Փաշինյանը, որ նմանատիպ դեպքերում հաճախ է դիմում նաև արտերկրում գտնվող բազմաթիվ քաղաքացիների, ովքեր սիրով ու հետաքրքրությամբ են հետևում հայրենիքում տեղի ունեցող բոլոր գործընթացներին: Փաշինյանն առաջարկել է նրանց վերադառնալ հայրենիք և իրենց մասնակցությունը բերեն հանրաքվեին:

Շատերը գտնում էին, որ այս գաղափարն անիրականալի է, բայց արտերկրում ապրող մի շարք քաղաքացիների արձագանքը հակառակն է ցույց տալիս:

Մի շարք եվրոպահայեր հայտարարել են, որ պատրաստ են հանրաքվեի նախօրեին վերադառնալ հայրենիք և մասնակցել հանրաքվեին: Գերմանաբնակ Ալբերտ Թովմասյանը հայտարարել է, որ շատ-շատերը պատրաստվում են վերադառնալ հայրենիք ապրիլի սկզբին հենց հանրաքվեին մասնակցելու համար:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Եվրոպահայերի մի մասը հայտարարել են, որ պատրաստ են հանրաքվեի նախօրեին՝ ապրիլի 3-4-ին, լինել Երևանում
error: Content is protected !!