Ես իմ եղած-չեղած գոյությամբ թույլ չեմ տալու նախորդների վերադարձը.

Նիկոլ Փաշինյանը RTS հեռուստառադիոընկերությանը տված հարցազրույցում ասել է. «Կհեռանամ, կաշխատեմ լրագրող, եթե իմ ժողովուրդը որոշի հեռացնել ինձ»: Ինչ-որ սերժիկառոբամեռներ սկսել են վռվոտել «կհեռանամ» բառից ու սկսել են՝ էլ ստորագրահավաք, էլ փողոց փակել, էլ շան գլուխ, էլ գող փիսո, ում ինչպես ձեռնտու է՝ վրա է հասել.. գիտեմ հայի չափը՝ չափազանց, բայց այս աստիճան կարճմիտ ու պնդուկ ուղեղ, որտեղից մեր մեջ: Ու տարօրինակն այն է, որ այն մարդիկ, որոնք մեզ ասում էին փողոցային, հետն էլ՝ փողոց փակելով իշխանափոխության հասաք, այդ մարդիկ հիմա որոշել են իրենց դուրս արտանետած բառերը ճխտել իրենց բոյին բարա: Անկեղծ նախորդները ձեզ ինչ արել են քիչ են արել, թեւ ձեր մեջից երեւի շատ քչերը կլինեն, որոնք նախորդների հետ հավասար չեն լափել՝ նույն կերակրատաշտից.. ով հասցրել մեր երկրի գլուխից մազ է պռճոկել, որ այսօր բոխախը կախ վնգստա..
Ես չգիտեմ, թե վաղը ինչ կլինի, բայց մի բան լավ գիտեմ, որ ոչ մի կերպ ես իմ եղած-չեղած գոյությամբ թույլ չեմ տալու նախորդների վերադարձը.. իսկ այ, թե ինչու նախորդները, որոնց բերանը լեզու են դրել ստահակները, անազատության մեջ չեն, այ էդ հեչ իմ սրտով չի.. իսկ խաղը, եթե կա, չի մնա տափն առած, մի օր ամեն բան էլ դուրս է գալիս ջրի երես.. իսկ դավաճաններին չեն ներում:

Հ.Գ. Ներողություն, որ պուպուշ, ռազմահայրենասիրական ճառերով ու կենացներով (պաթոսախառը) չեմ ծանրաբեռնում ձեր ուշադրությունը։
Կույր չեմ, դուք էլ՝ հիմար։

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Ես իմ եղած-չեղած գոյությամբ թույլ չեմ տալու նախորդների վերադարձը.
error: Content is protected !!