Ես անձամբ կկտրեմ իմ երկու ձեռքերը, բայց մի քվեաթերթիկի կեղծիք թույլ չեմ տա. Ն. Փաշինյան

Հանրաքվեի հետ կապված առաջիկա ծախսերի թեման բավականին չարչրկվեց վերջերս: Առաջ քաշվեցին տեսակետներ, որ դրանք անհարկի ու ներկա պահին ճոխություն հանդիսացող ծախսեր են:

Քննադատություններին եղան հակադարձումներ: Հակադարձողները նշում էին այն հանգամանքը, որ տվյալ խնդիրը քննադատության թեմա են դարձրել նրանք, ովքեր նախկինում աչքի են ընկել չհիմնավորված ծախսեր իրականացնելով, ուստի դրանք օբյեկտիվ իրողություններ չեն կարող դիտարկվել:

Ի վերջո՝ իշխանությունը որոշեց գնալ հանրային դրամահավաքության: Այսօր տեղի է ունեցել այդ դրամահավաքության մեկնարկն ազդարարող հավաքույթ-միջոցառմամբ, որի ընթացքում էլ Ն. Փաշինյանը ևս մեկ անգամ հիմնավորել է հանրաքվեի անհրաժեշտությունը:

Ն. Փաշինյանը հստակորեն արձանագրել է այն հանգամանքը, որ իշխանությունը ոչ մի կերպ մի միջամտելու գործընթացին թեկուզ չնչին կեղծիքի գնով: Նա տեղեկացրել է, որ ապտրաստվում է մասնակցել քարոզարշավին, բայց պաշտոնապես բացառեց իրենց թիմի կողմից որևէ ընտրակեղխիքի գնալու հավանականությունը:

Ն. Փաշինյանի ամբողջական ելույթը՝ ստորև:

Իմ խոսքը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դրամահավաք-երեկոյին։

Опубликовано Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան Вторник, 25 февраля 2020 г.

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Ես անձամբ կկտրեմ իմ երկու ձեռքերը, բայց մի քվեաթերթիկի կեղծիք թույլ չեմ տա. Ն. Փաշինյան
error: Content is protected !!