Եկել է դատական համակարգում վիրահատություն կատարելու ժամանակը.Նիկոլ Փաշինյան

Բառացիորեն րոպեներ առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ ուղիղ եթերում և հայտարարեց Հայկական հեղափոխության՝ երկրորդ, ամենակարևոր փուլի մեկնարկը: Գործադիրի ղեկավարն անդրադառնալով  բողոքի ակցիաներին, ընդգծեց, որ այժմ երկրում  տեղի է ունենում  սահմանադրական իշխանության ամրապնդման՝ մասնավորապես անկախ եւ անաչառ դատարան ունենալուն ուղղված գործընթացներ, որոնց համար պիտի  միջազգային գործընկերների հետ համագործակցեն:

Վարչապետն իր  ելույթում  մասնավորապես ընդգծեց, որ դատական համակարգի նկատմամբ ժողովուրդը վստահություն չունի, քանի որ այն ենթարկվում է ստվերային, ապորինի ազդեցություններին՝ նախկին կոռուպցիոն համակարգի կողմից: Այս պարագայում տուժում է քննչական մարմնի արդյունավետությունը: Այսօրվա դատական համակարգն ի վիճակի չէ օբյեկտիվ քննություն տանել Մարտի 1-ի գործով:

Ուստի պետք է Հայաստանում գործող բոլոր դատավորները ենթարկվեն վեթինգի՝  քաղաքացիների իրավունքների կոպիտ խախտումներով դատավճիռների հեղինակ, բոլոր դատավորները պետք է հրաժարական տան, հեռացվեն պաշտոններից: Բոլոր այն դատավորները, ովքեր գիտեն, որ չեն կարող  լինել օբյեկտիվ և անաչառ դատավոր, պետք է հրաժարական տան: Հիմա արդեն անցումային արդարադատության մեխանիզմների ներդրումը կենսական անհրաժեշտություն է: ԱԺ-ում պետք է տեղի ունենան օրենսդրական համապատսախան աշխատանքներ երկրում այս օրակարգը կյանքի կոչելու և անկախ դատական համակարգ ունենալու համար:

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ հսունացել է պահը հակակոռուպցիոն պայքարի, հստակ, վստահելի և ինստիտուտցիոնալ լուծումների ժամանակը:Դատական անկախ և անաչառ համակարգ ունենալը  կենսական անհրաժեշտություն է, որի բացակայությունը մեզ համար թիվ մեկ սպառնալիք է: Այս խնդրի լուծումը հանրային,  համաժողովրդական պահանջ է: Ակնհայտ է, որ դավադրորեն փորձում են տարաձայնություններ և հակասություններ, նույնիսկ թշնամանք հրահրել Արցախի և Հայաստանի ժողովրդի միջև: Վարչապետը նաև կոչ  արեց Արցախի ժողովրդին աջակցել միայն այն ուժերին, որոնք հանդես են գալիս Հայաստանի ժողովրդի և նրա լեգիտիմ ներկայացուցիչ կառացարությանն աներկբա աջակցության դիրքերց:

Оцените статью
Եկել է դատական համակարգում վիրահատություն կատարելու ժամանակը.Նիկոլ Փաշինյան
Թեստ․ Ճանաչեք ձեր իրական Ես-ը. ի՞նչ տեսաք առաջինը
error: Content is protected !!