Եթե Նիկոլ Փաշինյանն ուրիշ ոչինչ չանի, ժողովրդին ընկճախտից հանելը հերիք է. Գիսանե Պալյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Ես չէի ուզենա, որ քաղաքական դաշտի՝ սևերի և սպիտակների բաժանում տեղի ունենար, բայց դա ներկայիս պայմաններում երևի անխուսափելի էր: Այսօր ամեն ինչ ընթանում է ճիշտ ճանապարհով, ներկայիս իշխանության կողմից լուրջ բացթողումներ չեմ տեսնում: Չեմ հասկանում մարդկանց, որոնք հոռետեսորեն են մոտենում ամեն ինչին: Քննադատելը հեշտ է: Իսկ ես այնքան ոգեշնչված եմ հեղափոխությամբ…Հեղափոխությունից հետո ամեն անգամ արթնանալիս ինձ թվում է՝ այն, ինչ տեղի է ունեցել, երազ է: Երբևէ չէի կարող պատկերացնել, որ իմ կյանքի օրոք հեղափոխություն կտեսնեմ»,- Factor.am-ի «Երևանի ժամանակով» ծրագրի շրջանակում նման տեսակետ է հայտնում «Էմփիրեյ» ռոք խմբի երաժիշտ և երգահան Գիսանե Պալյանը: Ի դեպ, դեռևս 2008 թվականից Գիսանեն ունեցել է ընդդիմադիր հայացքներ և «Էմփիրեյ» խմբի երգերի զգալի մասի տեքստերում այդ կեցվածքն արտահայտվել է: Գիսանեի խոսքով՝ «Մենք ենք տերը մեր երկրի» լոզունգը հեղափոխությունից հետո սկսել է կենսունակ դառնալ. «Եթե Նիկոլ Փաշինյանն ուրիշ ոչինչ չանի, ժողովրդին ընկճախտից և խորին հիասթափությունից հանելը հերիք է»,- ասում է երաժիշտը: Նրա համոզմամբ՝ թեև ինչպես բոլոր ժողովուրդների մեջ, մեր մեջ ևս կա զանգված, որին հնարավոր է գնել, այնուամենայնիվ, հակահեղափոխությունը հաջողություն չի ունենալու: «Հին իշխանությունները կորցնում են իրենց գողացած հարստությունը, ազատությունը և ամեն ինչ անում են, որ իրենց փրկեն, բայց հակահեղափոխություն չի լինելու, թեև ամեն ինչ անելու են, որ ժողովրդին վախեցնեն»,- շեշտում է երգահանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Աննա Բաբաջանյան

Աղբյուրը՝ factor.am

Оцените статью
Եթե Նիկոլ Փաշինյանն ուրիշ ոչինչ չանի, ժողովրդին ընկճախտից հանելը հերիք է. Գիսանե Պալյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Շնորհիվ սխտորաջրի անհավանական ազդեցության՝ դուք կունենաք հարթ և բարակ որովայն ընդամենը մեկ շաբաթում
error: Content is protected !!