Դպրոցների դասագրքերի բովանդակությունը կփոխվի, առարկաները կկրճատվեն

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը իրազեկել է առաջիկա կրթության ծրագրի բովանդակության փոփոխության մասին: Նա տեղեկացնում է, որ նախատեսվում են բերափոխումներ՝ կրթությունն ավելի ժամանակակից և արդի դարձնելու համար:

Լրամշակվում է հանրակրթության պետական չափորոշիչը՝ հաշվի առնելով սովորողների կարողունակությունները: Կլինեն առարկաներ, որոնք կմիավորվեն, որպեսզի տեղեկություններն անիմաստ տարբեր առարակների շրջանակներում չկրկնվեն: Մեխանիկական կրճատումներ չեն լինի. ամեն ինչ կլինի հետազոտությունների արդյունքում: Հնարավոր է՝ բնագիտական առարկաները միավորվեն մեկ առարկայի շուրջ:

Նախատեսվում են ուսուցիչների վերապատրաստումներ, որպեսզի ուսուցիչները դասավանդման ժամանակ սկսեն ավելի շատ զարգացնել սովորողի քննական մտածողությունը:

Ծրագիրը նախատեսվում է փորձնական իրականացնել Տավուշի մարզում մի որոշակի ժամանակահատված դրա արդյունավետության մեջ համոզվելու համար: Նպատակն է հնարավորինս շատ մասնագետների ընդգրկել այս գործընթացում:

Բացի այդ, նպատակ կա համագործակցել տարբեր կառույցների հետ՝ ուսուցիչների վերապատրաստման գործընթացն ավելի արդյունավետ դարձնելու համար:

Ծրագրի մեջ ընդգրկված են կրթության փորձագետներ, գործող ուսուցիչներ, ովքեր զբաղվելու են դպրոցական դասագրքերի բովանդակության մշակմամբ, փոփոխությամբ: Փորձ է արվում նվազեցնել կրթական առկա ծանրաբեռնվածությունը՝ բովանդակությունը և մատուցումը դյուրընկալ դարձնելու հաշվին:

Պետությունը կսկսի վերահսկել դպրոցականների սննդին վերաբերող հարցերը՝ ֆինանսավորելուվ ցածր դասարանների աշակերտներին սնունդով ապահովելու համար: Կստեղծվի լաբորատորիա, որտեղ կմշակվի սնունդը, իսկ աշակերտները զուգահեռաբար կուսումնասիրեն այդ գործընթացը՝ որևէ առարկայի շրջանակներում:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Դպրոցների դասագրքերի բովանդակությունը կփոխվի, առարկաները կկրճատվեն
error: Content is protected !!