Դուք կարող եք փոխել աշխարհը  հենց ուղիղ իմաստով. Վարչապետը COAF Սմարթ կենտրոնում խոսել է  ծրագրերի կարևորությունից

Դուք կարող եք փոխել աշխարհը  հենց ուղիղ իմաստով. Վարչապետը COAF Սմարթ կենտրոնիում խոսել է  ծրագրերի կարևորությունից:

Նիկոլ Փաշինյանն իր տիկնոջ՝  Աննա Հակոբյանի հետ  այցելել է  Լոռու մարզի Դեբետ գյուղում գտնվող  «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի ՍՄԱՐԹ կենտրոն: Ծանոթացել է   գյուղում բնակվող  երեխաներին ու մեծահասակներին ուսուցանվող դասընթացների ծրագրերին:

Ապա գործադիրի ղեկավարը COAF Սմարթ կենտրոնի  դահլիճում քննարկում-զրույց  է ունեցել երիտասարդների հետ:

Հայաստանում ամենակարևոր նախաձեռնությունը, որը կարևոր նշանակություն ունի,  սփյուռքի մի շարք գործիչների վերաբերմունքի փոփոխությունն  է  մեր երկրում անելիքների վերաբերյալ: Երբ մարդիկ հասկացան,  որ զուտ բարեգործական տրամաբանությունը պետք է փոխել զարգացման նոր տրամաբանության հետ՝  օգնել մարդկանց, որ  հավատան իրենք իրենց ուժերին:

Ըստ Նիկոլ Փաշինյանի, սա է Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության իսկական բանաձևը:

Մարդիկ հասկացան, որ իրենք են որոշողը ՀՀ-ում:

Կառավարության ղեկավարը կարևորեց այս ծրագրերի իրականացումը:

Հեղափոխությունը սա է, երբ 40 կամ 50 տարեկան մարդը  կարող է գալ ու երիտասարդի հետ,  նստել ու նոր բան սովորել:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Դուք կարող եք փոխել աշխարհը  հենց ուղիղ իմաստով. Վարչապետը COAF Սմարթ կենտրոնում խոսել է  ծրագրերի կարևորությունից
error: Content is protected !!