Հայտնի է, որ Հայաստանում գեղեցկության մրցույթների կազմակերպչական հարցերով զբաղվում է գեղեցկուհի Գոհար Հարությունյանը: Նա է կազմակերպում ազգային և միջազգային նմանատիպ մրցույթներին հայ մասնակիցներին ներգարվելու գործընթացը, ուստիև պատասխանատվություն է կրում այս ոլորտի բոլոր թերացումների և հաջողությունների համար:
Թերսևս այս պատճառով էլ նրա անվան շուրջ հաճախակի են ծավալվում քննարկումներ, երբեմն հնչում են մեղադրանքներ ոլորտի թերությունների առիթով:
Վերջերս էլ միջադեպ եղավ Դայանա Դավթյանի հետ: Դայանան նրան մեղադրել էր տեխնիկական այնպիսի, ինչպես անորակ դեկորացիաների, զարդերի տրամադրումն է, հագուստի հետ կապված որոշակի թերությունների և այլ հարցերի մեջ, որն էլ բարկացրել է Գոհարին:
Գոհարն իր անձնական էջում գրել է, որ պատրաստվում է հանդիպել լրագրողների հետ և զրուցել այս թեմայով, մանրամասնել դեպքի հանգամանքները, որպեսզի անճշտություններ չլինեն, քանի որ, ինչպես Գոհարն է ասում, փորձ է արվում սևացնել իր տարիների ձեռքբերումներն ու վաստակը, հեղինակազրկել լուրջ ձեռքբերումներ գրանցած իր կազմակերպությունը: