Գերմանիայում Փաշինյանը պատասխանել է ադրբեջանցի ուսանողուհու հարցին՝ նշելով, որ Ղարաբաղը ոչ մեկին տնից չի զրկել, պաշտպանել է իր կյանքի իրավունքը

Բեռլինյան այցելության շրջանակներում Փաշինյանը հանդիպում է ունեցել նաև լրագրողների հետ՝ պատասխանելով տարատեսակ հարցերի: Հարց է բարձրացրել նաև մի ադրբեջանուհի, ով իրենց ազգային սովորության համաձայն խոսել է արցախյան տարածքում գտնվող իրենց տների մասին:

Հարցի սցենարը այն էր, ինչ եղել է միշտ. սրտաճմլիկ պատմություններ իրենց օկուպացված տարածքների, իրենց տուն վերադառնալ չկարողանալու և այդ վերադառնալու երազանքի մասին: Հարցի հեղինակը նշում է, որ ինքը ապրել է Ջաբրայիլում (Ջրակն): Հարցում հեղինակը նշում է նաև, թե Հայաստանը ձգտում է գնալ դեպի Եվրոպա:

Այս համատեքստում Փաշինյանը հիշել է Շահումյանի շրջանի հայերի ճակատագիրը՝ նշելով, որ մինչ իննսունականներն այնտեղ մեծ թվով հայեր կային, սակայն ենթարկվեցին էթնիկ զտումների, իսկ այժմ շատ շահումյանցիներ երազում են իրենց հայրենի օջախ վերադառնալու մասին:

Փաշինյանը ևս մեկ անգամ հստակեցրել է հայերի արարքների տրամաբանությունն արցախյան իրադարձություններում. նրանք պարզապես պաշտպանել են իրենց ապրելու, իրենց կյանքի իրավունքը, ուրիշ ոչինչ: Եվրոպա գնալու թեմային անդրադարձ կատարելով՝ Փաշինյանը շեց, որ Հայաստանը ոչ մի տեղ չի գնում, նա այնտեղ է, որտեղ եղել է:

Ղարաբաղը ոչ մեկին տնից չի զրկել, պաշտպանել է իր կյանքի իրավունքը. Փաշինյան

Ղարաբաղը ոչ մեկին տնից չի զրկել, պաշտպանել է իր կյանքի իրավունքը. Փաշինյանը՝ ադրբեջանցի ուսանողուհուն

Опубликовано Լուրեր Четверг, 13 февраля 2020 г.

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Գերմանիայում Փաշինյանը պատասխանել է ադրբեջանցի ուսանողուհու հարցին՝ նշելով, որ Ղարաբաղը ոչ մեկին տնից չի զրկել, պաշտպանել է իր կյանքի իրավունքը
error: Content is protected !!