Գագիկ Ծառուկյանը որ ասի՝ ավելի վտանգավոր բան արա, ես հանուն իրեն կանեմ, ինքը իմ ավագ եղբայրն է

Պատգամավոր Գևորգ Պետրոսյանը, վկայակոչելով իր իրավաբանական կրթությունը, պնդում է, որ ՍԴ-ի շուրջ ծավալվող գործընթացները իրավական տեսանկյունից խիստ վիճահարույց են, ընթանում են խախտումներով:

Այդ իրողությունը հաշվի առնելով նա որոշել է ժխտական դիրքորոշում բռնել տվյալ հարցի վերաբերյալ՝ առանց կաշկանդվելու այն հանգամանքից, թե իր խմբակցությունն ինչպիսի դիրքորոշում կորդեգրի:

Լրագրողների հարցերին, թե ինչպես կվարվի, եթե կուսակցության ղեկավարը հակառակ տեսակետը հայտնի ու պնդի, Գ. Պետրոսյանն ասում է, որ կուսակցության ղեկավարի խոսքն իր համար անբեկանելի և անմերժելի է, բայց քաղաքական առումով երկուստեք հարաբերությունների և խոսակցության նման զարգացում թույլ չեն տա:

Գ. Պետրոսյանը պնդում է, որ կուսակցության առաջնորդի ցուցումով նա պատրաստակամ է մեծ զոհողությունների, նույնսիկ կարող է հրաժարվել իր մանդատից, բայց կշարունակի մնալ իր քաղաքական տեսակետին անկախ ամեն ինչից:

Оцените статью
Գագիկ Ծառուկյանը որ ասի՝ ավելի վտանգավոր բան արա, ես հանուն իրեն կանեմ, ինքը իմ ավագ եղբայրն է
Երբ բարձրակրունկներն այնքան ցավոտ են ու անհարմար. ահա մի հնարք, որն ուղղակի կփրկի Ձեզ
error: Content is protected !!