Բերման է ենթարկվել Ռուբեն Հայրապետյանը. ոստիկանության շենքի մոտ հավաքվել են ՀՀԿ անդամները

Այսօր ոստիկանական բաժանմունք բերման է ենթարկվել Ռուբեն Հայրապետյանը: Նրան ձերբակալել են անօրինակա զենք-զինամթերք պահելու հիմունքով:

Գրեթե ժամից ավելի է, ինչ Ռ. Հայրապետյանը գտնվում է ներսում, նրա հետ է նաև նրա փաստաբանը:

Ոստիկանական բաժանմունքի մոտ են հավաքվել մի խումբ հանրապետական գործիչներ: նրանք տեղում սպասում են որևէ տեղեկության: Դեռևս հստակված ոչինչ չի ասվում պաշտոնապես:

Էդ. Շարմազանովը լրագրողների հետ զրույցի ընթացքում ասաց, որ տեղի ունեցողը պարզապես «Մասկի-շոու» է և արվում է միայն մեկ նպատակով, որպեսզի իրենց վախի մթնոլորտում պահեն:

Այս դեպքին ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձ է կատարել նաև ՀՀԿ խմբակցության անդամ Արմեն Աշոտյանը: Նա գրել է հետևյալը:

Գալուստ Սահակյանը և ՀՀԼ մյուս կուսակիցները հրաշարվում են լրագրողներին որևիցե նոր մեկնաբանություն տալ այլևս՝ նշելով, որ իրենց փոխարեն խոսել է Էդ. Շարմազանովը, իսկ իրենք ավելացնելու ոչինչ չունեն:

Նրանք սպասողական վիճակի մեջ են, պարբերաբար զրուցում են հեռախոսներով:

Կից ուղիղ միացմամբ ներկայացնում ենք, թե ինչ է կատարվում այնտեղ:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Բերման է ենթարկվել Ռուբեն Հայրապետյանը. ոստիկանության շենքի մոտ հավաքվել են ՀՀԿ անդամները
error: Content is protected !!