Բագրատաշենում  կատարված  ինքնավնասման դեպքը մեր աշխատակիցներին ընդդիմանալու փորձ էր.  Դավիթ Անանյան

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ  բացի ոլորտային ծրագրերից ու խնդիրներից,  անդրադարձել է նաև Բագրատաշենի հետ կապված  2 դեպքերին: Ըստ ՊԵԿ նախագահի, մեկը ինքնավնասման միջոցով ակցիան էր: Այս դեպքում  ինքնավնասման միջոցով մաքսային ծառայողների օրինական պահանջին  ընդդիմանալու փորձ էր: Մաքսային ծառայողները նրան տեղափոխել են Նոյեմբերյանի հիվանդանոց, որտեղ  ստացել  և համապատասխան բժշկական օգնություն: Ապա  վերադարձել է, մաքսային ձևակերպումներն անցկացվել են ու իր բեռը վերցնելով  գնացել է:

ՊԵԿ   նախագահը կարծում է, որ  յուրաքանչյուր  մարդ  ամեն  պահի կարող է ինչ-որ մի հոգեվիճակի մեջ գտնվել, սակայն նա չի բացառում, որ  դա կարող է նաև կազմակերպված շոու լինել:

Երբ աշխատակիցները,  օգնություն ցուցաբերելիս են եղել, կամ  նրանց  ուշադրությունը շեղվել է, շատերն  օգտվել են այդ պահից ու իրենց բեռները փախցրել են տարածքից: Թեև դրանք Դավիթ Անանյանը  իրար  հետ չի կապում: Մյուսը՝ իրենց աշխատակիցները գործել են օրենքի շրջանակներում, դա կփաստեն ականատեսները և համապատասխան տեսաձայնագրությունները, որոնք քննության ընթացքում կներկայացվել, կուսումնասիրվեն  և եզրակացությունները կարվեն:  Եվ մաքսապետի հետ կապված որևէ խնդիր չի տեսնում:

 

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Բագրատաշենում  կատարված  ինքնավնասման դեպքը մեր աշխատակիցներին ընդդիմանալու փորձ էր.  Դավիթ Անանյան
error: Content is protected !!