Արտակարգ պատահար Երեւանում.  Վերելակը,  որի մեջ մարդիկ կային,  պոկվել է

Երեւանում  վերելակը,  որի մեջ մարդիկ կային  պոկվել է: Դրա  հետևանքով մարդիկ են տուժել:

Այսօր  երեկոյան ժամը մոտ  18:30-ին  «911» ծառայությունում  ահազանգ է գրանցվել: Ըստ որի  մայրաքաղաքում Ազատամարտիկների փողոցում  գտնվող կիսակառույց   շենքերից  մեկում  վերելակն ընկել է: Տուժած մարդկանց պետք է  փրկարարների  արագ օգնությունը: Լուրի իսկությունը հաստատվել է  ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կողմից:

Շտապ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը  ինչպես նաեւ մեկ մարտական հաշվարկ:

Ներսում գտնվող մարդկանց հոսպիատալացրել են:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Արտակարգ պատահար Երեւանում.  Վերելակը,  որի մեջ մարդիկ կային,  պոկվել է
error: Content is protected !!