Արման Բաբաջանյանը համակարգիչներ է նվիրել Գյումրու տնակներում ապրող երեխաներին

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանն իր անձնական էջում հրապարակում է արել, որով տեղեկացնում է, որ այսօր եղել է Գյումրիում և օժանդակություն ցուցաբերել այնտեղի տնակներում ապրող երեխաներին:

Այս օրերին երեխաներին արված լավագույն օգնությունը, թերևս, նրանց տեխնիկական միջոցներով ապահովելն է. քանզի նրանք ներկայումս կրթությունը հեռավար են ստանում, որը հնարավոր է իրականացնել միայն անհրաժեշտ տեխնիկայի առկայության դեպքում:

Հաշվի առնելով այս հանգամանքը՝ շատերն են ներկայումս փորձում լուծել որոշ անապահով ընտանիքներում առաջ եկած այս խնդիրը: Երեկ նախարար Ա. Հարությունյանն իր օրինակով հորդորել էր մարդականց հնարավորության դեպքում համախմբվածություն ցուցաբերել և համապատասխան օժանդակությամբ օգնել անապահով ընտանիքների երեխաներին իրացնել կրթության իրենց իրավունքը:

Չնայած կան նաև տեխնակական միջոցների խնդիրներ ունեցող նաև մի շարք ուսուցիչներ, բայց հեռավար կրթությունը շարունակվում է իրականացվել:

Ա. Բաբաջանյանը ևս իր օրինակով հորդորել է մարդկանց աջակցել անապահով ընտանիքների զավակներին և նրանց տեխնիկական միջոցներ տրամադրեն:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Արման Բաբաջանյանը համակարգիչներ է նվիրել Գյումրու տնակներում ապրող երեխաներին
error: Content is protected !!