Արթուր Ալեքսանյանը դարձավ Եվրոպայի հնգակի չեմպիոն. նա շարունակում է պատմություն կերտել. տեսանյութ

Փետրվարի 12-ը Հռոմում ընթացող Եվրոպայի ըմբշամարտի առաջնության վճռորոշ օրն էր: Երեկոյան արդեն հրաշալի ավետիս եկավ այն մասին, որ Գևորգ Ղարիբյանն իր քաշայինների կարգում (60 կգ) դարձել է Եվրոպայի չեմպիոն՝ հաղթելով թուրք մարզիզկին և արժանանալով եվրոպական ոսկուն:

Սակայն այս հաղթանակով հայրեի ակնկալիքները չավարտվեցին Եվրոպայի առաջնությունից: Նոր ոսկու սպասելիքներն արդարացվեցին Արթուր Ալեքսանյանի փայլուն մարտով:

Մեր մարզիկը՝ լեգենդար Սպիտակ Արջը, եզրափակիչ էր դուրս եկել Իտալիան ներկայացնող Նիկոլոզ Կախելաշվիլիի հետ: Մարտի հենց սկզբում Իտալիայի ներկայացուցիչն ամնիջապես մեկ միավոր է վաստակել, ինչը որոշակի լարվածություն է մտցրել մարտի մեջ:

Բայց Արթուր Ալեքսանյանը հավաքվել է և Կախելաշվիլուն այլևս թույլ չի տվել մինչ մարտի ավարտը որևէ միավոր վաստակել, իսկ ինքը վաստակել է 7 միավոր:

Այդպիսով մեր մարզիկը արդեն հինգերորդ անգամ դարձել է Եվրոպայի չեմպիոն՝ կրկին Հայոց դրոշը ծածանելով դահլիճում՝ ի տես աշխարհի:

Այսպիսով՝ Եվրոպայից հայ մարզիկները վերադառնում են երեք մեդալով, որոնցից մեկը բրոնզ է, երկուսը՝ ոսկի:

Ստորև ներկայացնում ենք Ա. Ալեքսանյանի հաղթանակի տեսանյութը:

https://www.facebook.com/infoteka24/videos/232974954386426/?t=20

Оцените статью
Արթուր Ալեքսանյանը դարձավ Եվրոպայի հնգակի չեմպիոն. նա շարունակում է պատմություն կերտել. տեսանյութ
Պատրաստում ենք անուշահամ «Մրջնաբույն»
error: Content is protected !!