Արայիկ Հարությունյանն իր համակարգիչը նվիրել է բազմազավակ ընտանիքի՝ հեռավար կրթության համար

Արտակարգ իրավիճակն արտակարգ օրակարգ է թելադրել բոլորին: Կրթական հաստատություններից ուսուցման գործընթացը տեղափոխվել է տներ: Ուսուցիչները տներից փորձում են հեռավար դասեր անցկացնել աշակերտների հետ:

Սկզբում որոշ դժվարություններով, բայց կարծես հաղթահարվում է նաև հեռավար կրթության խնդիրը: Այս ճանապարհին ևս կան շատ բողոք-դժգոհություններ, որոնց մի մասն էլ տեխնիկական միջոցներ չլինելու մասին են:

Արայիկ Հարությունյանը սոցցանցային գրառմամբ տեղեկացնում է, որ այսօր իրեն է դիմել մի բազմազավակ ընտանիք: Նրանք հեռավար կրթություն ստանալու հնարավորություն չեն ունացել, քանզի համակարգիչ չեն ունեցել: Ա. Հարությունյանը նրանց է նվիրել իր անձնական համակարգիչը՝ հաշվի առնելով ընտանիքի բազմանդամ լինելը և կրթության առաջնահերթությունը:

Այս օրերին հեռավար ուսուցման կազմակերպման հետ կապված մի շարք խնդիրների կողքին հաճախադեպ էին տեխնիկական միջոցների բացակայության բարձրաձայնման հարցը ոչ միայն աշակերտների, այլև ուսուցիչների կողմից: Նախարարը հայտնում է, որ տեղյակ է ամենից և կարծում է, որ ջանքերի համախմբման դեպքում ամեն ինչ հաղթահարելի է:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Արայիկ Հարությունյանն իր համակարգիչը նվիրել է բազմազավակ ընտանիքի՝ հեռավար կրթության համար
error: Content is protected !!