Առավոտյան թեստով հաստատվել է կորոնավիրուսի ևս 5 դեպք. Առողջապահության նախարարությունը կոչ է անում

Առավոտյան առողջապահության նախարարության պաշտոնական սոցցանցային էջում նոր հայտարարություն հրապարակվեց, որը հայտարարում էր ևս հինգ կորոնավիրուսի հաստատման դեպք: Ընդահնուր թիվն արդեն հատել է հարյուրի սահմանը՝ դառնալով 115:

Երեկոյան նախարար Ա. Թորոսյանը հարցազրույցի ժամանակ խոսել էր վիճակի մասին, նշել, որ վարակի տարածումն ակտիվորեն տարածվում է, նախապատրաստել հանրությանը ավելի մեծ թվերի: Նա սոցցանցային բոլոր հարթակներում հորդորում է հնարավորինս մնալ տանը, մեկուսացած. այս դեպքում միայն դա կարող է իրավիճակի փրկություն հանդիսանալ:

Տվյալները դեռ առավոտյան են հրապարակվել, իսկ մինչ երեկո նախատեսվում է տվյալների փոփոխություն և հնարավոր է՝ աճ: Մասնագետները շարունակում են պնդել, որ թվերի աճից բնակչությունը չվախենա, այլ շարունակի աբրեխղճորեն կատարել իր քաղաքացիական պարտականությունները՝ պահպանել հիգիենա և սացիալական որոշակի հեռավորություն:

Նախարարության էջում կրկին հիշեցումներ են հրապարակվել, թե քաղաքացիներն ինչ քայլեր պետք է անեն վարակից խուսափելու համար: Կից ներկայացնում ենք նախարարության տարածած հայտարարությունն ամբողջությամբ:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Առավոտյան թեստով հաստատվել է կորոնավիրուսի ևս 5 դեպք. Առողջապահության նախարարությունը կոչ է անում
error: Content is protected !!