Ապրիլյան պատերազմում զոհված  հերոս-զինվորականների շիրմաքարերը վնասվել են անհայտ անձանց կողմից

Երեկ Ֆեյսբուք  սոցիալական ցանցում հրապարակվել էր մի տեսանյութ, որը բողոքի մեծ ալիք բաձրացրեց: Այսօր էլ թերևս  բազմաթիվ օգտատերեր նույնպես շարունակում են կիսվել այս տեսանյութով:

Տեսանյութում ցուցադրվում է,  թե ինչպես են անհայտ անձինք  սրբապղծություն գործել: Նրանք վնասել են  Ապրիլյան պատերազմում զոհված  հերոս- զինվորականների շիրմաքարերը …

Սա առաջացրել է  մարդկանց զայրութը: Հարգանքի դրսևորման ու խոնարհման փոխարեն վանդալիզմ է կատարվում, որը պետք է շուտափույթ բացահայտվի ու ենթարկվի ամենախիստ պատժի:

Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը՝ Արթուր Եղիազարյանը տեղադրել է այդ տեսանյութը համացանցում և կատարել գրառում, որով նա պատկան մարմիններից բացատրություն է  պահանջում «Եռաբլուր» պանթեոնի պահպանության  համար և այդ անհայտ անձանց  հայտնաբերման վերաբերյալ տեղեկատվության ստացում։

Երեկ ՖԲ սոցիալական ցանցում տարածվել էր մի տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են ներքին թուրքերը պղծել Ապրիլյան պատերազմում զոհված զինվորականների շիրիմաքարերը …Պատկան մարմիններից բացատրություն եմ պահանջում «Եռաբլուր» պանթեոնի պահպանության և այդ ստորների հայտնաբերման ուղղությամբ ձեռնարկված գործողությունների վերաբերյալ։

Опубликовано Արթուր Եղիազարյան Четверг, 1 августа 2019 г.

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Ապրիլյան պատերազմում զոհված  հերոս-զինվորականների շիրմաքարերը վնասվել են անհայտ անձանց կողմից
error: Content is protected !!