Ապրիլյան պատերազմի հերոսների շիրմաքարերը  պղծողի ինքնությունը հատնի է

ՀՀ ոստիկանության  ջանքերով Ապրիլյան պատերազմի հերոսների շիրմաքարերը  պղծողի ինքնությունը հատնի է  դարձել:

ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հանձնարարականով «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հերոսների շիրմաքարերին ինչ-որ նյութից առաջացած հետքերի վերաբերյալ  ձեռնարկվել են  օպերատիվ-հետախուզական լայնածավալ միջոցառումներ, որոնք հնարավորինս կարճ ժամանակում ունեցան իրենց դրական արդյունքները:

Լայնածավալ գործունեության արդյունքում,  Աշտարակի ոստիկանները  պարզեցին, որ Աշտարակի գերեզմանոցում մի կին տարօրինակ վարքագիծ է դրսևորել և շիրմաքարերի հետ տարօրինակ բաներ է  անում։ Երևանում ապրող 51-ամյա կինը բերման է ենթարկվել ոստիկանության Աշտարակի բաժին, որտեղ էլ ասել է, որ  անեծքը վերացնելու նպատակով այրված մոմեր է լցրել շիրմաքարերի վրա, ի դեպ, ոչ միայն «Եռաբլուրում» և մյուս  գերեզմանոցներում։ Դեպքի հանգամանքները  ոստիկանության կողմից պարզվում են։

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Ապրիլյան պատերազմի հերոսների շիրմաքարերը  պղծողի ինքնությունը հատնի է
error: Content is protected !!