Աննա Հակոբյանը կոչով դիմել է պաշտոնյաների ու օլիգարխների կանանց

Աննա Հակոբյանը կոչով դիմել է պաշտոնյաների ու օլիգարխների կանանց

Աննա Հակոբյանն այսօր Բաղրամյան 26 է հրավիրել ապրիլյան պատերազմի զոհերի մայրերին: Հանդիպման ժամանակ Համեստ Ներսիսյանը հայտնել է , որ որդու՝ Արմենակ Ուրֆանյանի անվան բարեգործական հիմնադրամ է ստեղծում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկինը՝ Աննա Հակոբյանը, պաշտոնյաների ու օլիգարխների կանանց կոչ է արել իրենց թանկարժեք զարդերի մի մասը նվիրաբերել ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերից կապիտան Արմենակ Ուրֆանյանի մոր՝ տիկին Համեստի բարեգործական հիմնադրամին:

«Կարծում եմ՝ կգտնվեն այդպիսի կանայք, ովքեր կգան այն եզրակացության, որ այն ունեցվածքը, որն իրենք ձեռք են բերել իրենց ամուսինների պաշտոնավարման հանգամանքներում, այնքան էլ արդար քրտինքով վաստակած հարստություն չէ: Եվ նվիրաբերելով թեկուզ դրանց մի մասը տիկին Համեստի ֆոնդին՝ կարող են դրանից հետո մի փոքր ավելի հանգիստ գլուխները դնել բարձին»,-ասել է Աննա Հակոբյանը:

Оцените статью
Աննա Հակոբյանը կոչով դիմել է պաշտոնյաների ու օլիգարխների կանանց
Ունենք 54 նոր ապաքինված քաղաքացի. Առաջին անգամ մեր ակտիվ դեպքերի թիվը ոչ թե աճել է, այլ նվազել
error: Content is protected !!