Աննախադեպ շրջադարձ մարտի 1-ի գործով. քննարկվում է Ռոբերտ Քոչարյանի ցմահ դատապարտման հարցը

Այսօրվա քննարկումից առաջ մենք կօգտվենք փաստաբան Վահե Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումից, ըստ որի երեկ, ուշ երեկոյան ՄԻԵԴ քարտուղարությունը ծանուցել է «Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի» և «Գասպարին ընդդեմ Հայաստանի» գործերով վճիռների մասին: Սրանք մարտիմեկյան առաջին գործերն են, որ ՄԻԵԴ-ն ավարտել է և ավարտական դատական ակտ է հրապարակելու», – գրել է փաստաբանը: Որոշումը հրապարակվելու է այս ամսվա 20-ին։ Սա իսկապես շրջադարձային դրվագ է Մարտի 1-ի գործով, որովհետև միջազգային իրավունքի ուժով, իրավա-քաղաքական գնահատական է տրվելու 2008 թ-ի Հայաստանի իշխանությանը։ Անդրադառնալով ՄԻԵԴ սեպտեմբերի 20-ին որոշումներին՝ Վահե Գրիգորյանը գրում է․ «․․․Հավատում եմ, որ այն լինելու է հենց այն, ինչին միշտ էլ հավատացել ենք, գնացել ենք հաղթահարելով մեր կամքը մաշեցնող կասկածները: Այս և նման գործերը հատ առ հատ վերաբացվելու են, վերաքննվելու են, ապօրինի դատապարտվածների իրավունքները վերականգնվելու են, սպանությունները մանրամասն քննության են ենթարկվելու, խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի պատմությունները ջրի երես են հանվելու, քաղաքական նկատառումներով տարիների ընթացքում մարդկանց մասնագիտական կործանված կարիերաները վերականգնվելու են»:

Թեմայի շուրջ «Առաջին լրտավական»- ի հետ քննարկմանը մասնակցեցին «Հոդված 3» ակումբի ղեկավար Գայանե Աբրահամյանը, ԱԻՄ քաղաքական խորհրդի անդամ, ազատամարտիկ Գագիկ Սարուխանյանը և փաստաբան Արտակ Գարոյանը:

Անդրադառնալով Մարտի 1-ի գործի վերաբացմանը՝ Գ. Աբրահամյանը նշեց. «Այս հանգրվանում շատ կարևոր է եվրադատարանի ներգրավվածությունն այս հարցերի շուրջ, 10 տարուց ավելի մենք սպասել ենք ինչ-որ գործընթացի»: Ա. Գարոյանը հավելեց, որ տեղի է ունենում իրավունքի վերականգնում ՄԻԵԴ-ի կողմից: Նրա խոսքով՝ Մարտի 1-ի գործը շղթա է. «Կարևոր է հասնել այդ շղթայի նաև այլ գործերի արդար լուծմանը և նրան, որ լինեն արդարության վերականգնման ակտեր ՄԻԵԴ-ում»:

«ՄԻԵԴ-ում դատական գործը ներկայացնող մարդիկ Հայաստանի նոր իշխանությունների կողմից ճնշման չեն ենթարկվում. սա նշանակում է, որ թավշյա հեղափոխությունը տալիս է իր պտուղները,- ընդգծեց Գ. Սարուխանյանը:

Գ. Աբրահամյանի դիտարկմամբ՝ Մարտի 1-ի գործերը տարիներ շարունակ ՄԻԵԴ-ում փակի տակ էին, իսկ այժմ ՄԻԵԴ-ի վրա Հայաստանի իշխանական լոբբին նվազելէ: Փաստաբանը կարծիքը հայտնեց՝ նշելով, որ Հայաստանի իշխանությունը չէր կարող ազդեցություն ունենալ ՄԻԵԴ-ի վրա:

«Նախաքննական մարմինները տարիներ շարունակ արխային են եղել, հիմա նրանց քթները տրորվեց, թող լավ աշխատեն՝ հիմնավորված»,- նշեց Ա. Գարոյանը:
Գ. Սարուխանյանն ընդգծեց, որ Քոչարյանը միայն մարտիմեկյան գործով չէ, որ մեղավոր է. «Նրա խայտառակ «գույք պարտքի դիմաց» գործարքը բավական է, որ նրան ցմահ դատեն»:

«Մարտի 1-ից հետո մենք կորցրեցինք քաղաքացուն, որն աններելի է, բայց մեղավորին հրապարակում գնդակահարելն էլ ընդունելի չէ, մենք սահմանադրական, իրավական պետություն ենք և պետք է ամեն ինչ լինի իրավական ճանապարհով»,- նշեց Գ. Աբրահամյանը: Իսկ Գ. Սարուխանյանն ընդգծեց. «Մենք վանկարկեցինք «Մերժի՛ր Սերժին», բայց կալանավորվեց Ռ. Քոչարյանը: Այս տեմպերով դատավարությունը 15 տարի կտևի: Հեղափոխության իրավունքով հանցավոր ռեժիմի ներկայացուցիչները պետք է արդեն իսկ լինեին բերդերում, բոլորի վրա ԱԱԾ-ում ծավալուն գործեր կան: Ռեժիմն է հանցավոր եղել, և նրան աջակցել են Գ. Ծառուկյանը, «Օրինաց երկիրը», ՀՅԴ-ն… Ինչո՞ւ ՀՀԿ-ն այսօր հայտարարված չէ օրենքից դուրս կուսակցություն, նրան չպետք է թույլատրել, որ մասնակցի ընտրություններին»:

Մանրամասները տեսանյութում՝

Աղբյուրը՝ 1in.am

Оцените статью
Աննախադեպ շրջադարձ մարտի 1-ի գործով. քննարկվում է Ռոբերտ Քոչարյանի ցմահ դատապարտման հարցը
Ահա թե որ հիվանդությունների դեպքում է ճակնդեղը համարվում բուժիչ դեղամիջոց
error: Content is protected !!