Աննախադեպ երկու ձմեռ՝ ըստ Գագիկ Սուրենյանի

Առաջիկա հինգ օրերին սպասվում է կայուն եղանակ: Հանրապետությունը գտնվում է անտիցիկլոնի ազդեցութան գոտում, դրա հետ մեկտեղ հարավ-արեւմուտքից անընդհատ կլինի տաք օդային հոսանքի ներհոսք:

Այս մասին տեղեկացանք ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանից:

Անդրադառնալով երեկ եւ այսօր դիտված քամիներին, նա նկատեց, որ դա տաք օդի ներթափանցման արդյունք է: «Առաջիկա հինգ օրերին կպահպանվի բարձր ջերմային ֆոնը, որը կլիմայական նորմայից 5-7 աստիճանով բարձր է: Տեղումներ չեն կանխատեսվում: Կարելի է ասել բացարձակապես պարզ երկինք է լինելու ողջ հանրապետության տարածքում, այնպես որ հաստատուն քայլերով գնում ենք դեպի գարուն: Ինչպես եւ կանխատեսել էինք, շատ տաք փետրվար է, առաջիկայում էլ կտրուկ փոփոխություններ, տեղումներ չեն սպասվում»,- ասաց Գագիկ Սուրենյանը:

Նա նկատեց, որ այսպիսի տաք ձմեռներ Հայաստանում էլի են եղել, ինչպես օրինակ, 1963, 1966, 1999, եւ 2010 թվականներին: «Այս երկու տարին՝ 2018 եւ 2019 թվականները, բացառիկ են այն առումով, որ երկու տարի անընդմեջ մենք ունեցել ենք շատ տաք ձմեռներ»,- փաստեց Սուրենյանը:

Աղբյուր՝ armtimes.com

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Աննախադեպ երկու ձմեռ՝ ըստ Գագիկ Սուրենյանի
error: Content is protected !!